«Գետը բնակավայրում» նախագիծ՝ Ախուրյան

Ախուրյանը կամ ժողովրդական անվանմամբ՝  Արփաչայը,  Հայաստանի երրորդ ջրառատ գետն է, ունի 186 կմ երկարություն, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Անցնելով ճահճապատ ափերով՝ Ախուրյան-Արփաչայը Շիրակի սարահարթում ընդունում է մի շարք մանր վտակներ, ապա նրան է միանում Մանթաշ գետը,  իսկ հետո նաև Կարսագետը։  Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և պատմական Հայաստանի Երվանդաշատ ու Բագարան մայրաքաղաքների ավերակների մոտակայքում միախառնվում  Արաքս գետի ջրերին։  Ախուրյանի ջրերն օգտագործելու համար  1925 թվականին շահագործման է հանձնվում  Շիրակի ջրանցքը, որի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի աշխարհահռչակ  բևեռախույզ, հայ ժողովրդի մեժ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենը։ Գետի ձախ ափին գտնվում է Գյումրի քաղաքը, աջ ափին՝ Միջնադարյան Հայաստանի  Անի մայրաքաղաքը։ Դիտեք Ախուրյան գետը  ներկայացնող ֆոտոշարքը՝ արված Վահրամաբերդ գյուղի տարածքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Հագուստի մոդելավորում և նախագծում մասնագիտության դիպլոմային նախագծեր
Next post Փրփրատոն