
Ես արդեն ունեմ իմ բլոգը
Կրթահամալիր եմ եկել թիվ 181 հիմնական դպրոցից: Այժմ քոլեջի ուսանողուհի եմ և ընտրել եմ նախադպրոցական կրթություն մասնագիտությունը: Սիրում եմ պարել, զբաղվում եմ կարատեով: Քոլեջի մասին լսել եմ եղբորիցս, ով կրթահամալիրի շրջանավարտ է: Մասնակցել և մասնակցում եմ քոլեջում կազմակերպված հանդիպումներին և սովորում եմ նոր մեդիահմտություններ: Արդեն ունեմ իմ էլեկտրոնային հասցեն և իմ բլոգը: Բլոգը բացելիս ինձ օգնեցին իմ նոր ընկերները, որոնց հետ ես ծանոթացա քոլեջում: Սա իմ առաջին նյութն է:
Գրետա Հովակիմյան