Հերթապահություն Քոլեջում

Աշխատանքային օրը սկսեցի առավոտյան ժամը 9-ից: Ես ու Անահիտ Մելքոնյանը սպասում էինք Քելեջի նորեկ սովորողներին՝ էլեկտրոնային փոստի և բլոգային աշխատանքներ կազմակերպելու համար: Քիչ անց հավաքվեցին մեր սովորողները՝ Գրետան, Գայանեն: Քոլեջի այս տարվա շրջանավարտ Գայանե  Կարապետյանը  Գրետա Հովակիմյանին էր  փոխանցում  առաջին անհրաժեշտ   մեդիահմտությունները բլոգային աշխատանքում: Բլոգում տպագրած իր առաջին նյութում Գրետան պատմում է իր մասին, սիրած զբաղմունքի ու կրթահամալիր ընդունվելու շառարժառիթի մասին:

Այսօր քոլեջիկները  ծննդյան տոնակատարություն  են նշում: Ծնվել է փոքրիկ Դավիթը, նա արդեն 4 տարեկան է: Փոքրիկներն անհամբեր սպասում են ծննդյան տորթին, իսկ մինչ այդ ընկեր Ինգայի և Փիրուզայի հետ շնորհավորում, երգում ու ծափահարում են իրենց ընկերոջը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Ես արդեն ունեմ իմ բլոգը
Next post Աչքկապոցի