Հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալու Քոլեջում

Մասնագիտական ուսուցման  միջավայր՝  արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Մասնագիտական արտադրությամբ ուսուցում։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ։

Ընդունելության կարգ

Դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած. 

  • Ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15 ներառյալ` ժամը 18-00
  • Ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ` ժամը 18-00, իսկ քննություններն անցկացվում են օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում

Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`

  • լուսանկար
  • կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)
  • դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:

2022-2023 ուսումնական տարվա մասնագիտությունները

Միջին մասնագիտական կրթություն

  • Շուկայաբանություն
    Որակավորումը՝ Մարկետոլոգ
    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 3
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
    Որակավորումը՝ Տեխնոլոգ՝ խմորման արտադրության և գինեգործության
    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 3․5 տարի
  • Հագուստի մոդելավորում և նախագծում
    Որակավորումը՝ Մոդելավորող-նախագծող՝ հագուստի

    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 3․5 տարի
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում
    Որակավորումը՝ Վեբ-դիզայներ
    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 3
  • Նախադպրոցական կրթություն
    Որակավորումը՝ Դաստիարակ` նախադպրոցական կրթության

    Կրթության հիմքը՝ հիմնական և միջնակարգ
    Ուսումնառող տարիները՝ 3 և 2
  • Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
    Որակավորումը՝ Մենեջեր՝ զբոսաշրջության ծառայությունների սպասարկման

    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 4
  • Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
    Որակավորումը՝ Նկարիչ՝ ձևավորող
    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 4
  • Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում
    Որակավորումը՝ Տեխնիկ` հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման

    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 4
  • Լուսանկարչական գործ
    Որակավորումը՝ Լուսանկարիչ

    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝  3.5
  • Գրադարանային գործ մասնագիտություն
    Որակավորումը՝ Գրադարանավար

    Կրթության հիմքը՝ միջնակարգ
    Ուսումնառող տարիները՝ 2

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։

Քոլեջի միջավայրը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Սևամորթների կյանքը նշանակություն ունի․ ֆոտոշարք
Next post «Արմանյակ» կոնյակի ստեղծման պատմությունից