Ընդունելություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում

2019-2020 ուսումնական տարի

  • Մասնագիտական կրթական ծրագրով դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ մինչև 2019թ.օգոստոսի 15-ը։
  • Լրացուցիչ ուսուցման ծրագրերով ընդունելություն։

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը շարունակում է ընդունելությունը կրթահամալիրի քոլեջումիրականացվող մասնագիտական կրթական ծրագրերով՝

  • միջին մասնագիտական՝ «Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ», որակավորումը՝ նկարիչ-ձևավորող.
  • նախնական մասնագիտական՝
    «Բրուտագործություն», որակավորումը՝ բրուտ, խեցեգործական իրերի պատրաստում
    «Ոսկերչություն», մասնագիտությունը՝ ոսկերիչ, մշակող կիսաթանկարժեք և թանկարժեք քարերի։

Ուսուցման պատշաճ միջավայր՝  լաբորատորիա-արհեստանոց-արվեստանոցներով։ Արտադրությամբ ուսուցում։
Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական գործիքներ։

Քանդակի դպրոցում իրականացվում են նաև՝

  • հանրակրթական ծրագրով սովորողի ընտրությամբ դասընթացներ 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարաններում
  • լրացուցիչ ուսուցում՝
    քանդակ
    ոսկերչություն
    բրուտագործություն, գեղարվեստական կերամիկա
    գծանկարչություն
    գունանկարչություն
    կոմպոզիցիա
    համակարգչային գրաֆիկա
  • գործում է քանդակագործների տարատարիք ակումբ։

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը Երևանում քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի ամենամյա փառատոնի կազմակերպիչն է։

Ծանոթացեք Վիգեն Ավետիսիս քանդակի դպրոցի՝

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։

Ընդունելություն

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*