Ընդունելություն 2019-2020

Ընդունելություն կրթահամալիրի Ուսումնական ագարակում

2019-2020 ուսումնական տարի

Կրթահամալիրի քոլեջը և Ուսումնական ագարակը շարունակում են ընդունելությունը կրթահամալիրում իրականացվող նախնական մասնագիտական կրթական ծրագրերով՝

  • «Պարտեզապուրակային գործ», որակավորումը՝ այգեպան,
  • «Այգեգործություն», որակավորումը՝ այգեգործ։

Մասնագիտական կրթական ծրագրով դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ մինչև 2019թ. օգոստոսի 15-ը։ Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։

Ուսուցման պատշաճ միջավայր՝  լաբորատորիա-արհեստանոց-արվեստանոցներով։ Արտադրությամբ ուսուցում։
Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական գործիքներ։

Ուսումնական ագարակում իրականացվում են նաև՝

  • լրացուցիչ ուսուցում ցանկացած տարիքի դիմողների համար.
    ձիավարություն
    ձիաթերապիա
    շնաթերապիա
    կենդանիների խնամք և բուծում
    պարտեզապուրակային գործ
    երկրագործական հմտություններ
    հնգամարտ (ձիավարություն, նետաձգություն, սուսերամատ, վազք, լող)
  • հանրակրթական ծրագրով կրթահամալիրի դպրոցների 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրությամբ դասընթացներ։

Մանրամասն տեղեկությունների համար դիմեք Ուսումնական ագարակ՝ Ա. Բաբաջանյան 38/2, զանգեք (010) 742172, (094) 125045, գրեք [email protected] հասցեով։

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*