Մեկնարկեց «Մուտք Քոլեջ» եռօրյա ճամբարը

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Քոլեջ էին այցելել նորեկ սեբաստացիները։ Օրը նրանց համար սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Ամեն ինչ անսովոր ու հետաքրքիր էր մեր նորեկների համար։  «Բլուլ» պարի և «Բոբիկ ջուր մի էրա» պարերգի ուսուցումը մեծ հետաքրքրքություն առաջացրեց  նորեկ սեբաստացիների մեջ։ Նրանք արագ ներառվեցին ուսումնական գործընթացին։ Պարապմունքից հետո սովորողները բաժանվեցին խմբերի։ Աշխատանքային յուրաքանչյուր խումբ  ծանոթացավ քոլեջի ուսումնական պլանին,  սովորողների ուսումնական պայմանագրին, իրենց  պարտականություններին և  իրավունքներին։ Դիտեք նկարաշարը։

Ընդունելություն

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*