Նախագծեր

«Մուտք Քոլեջ» ճամբար, օր երկրորդ

Օգոստոսի 22-ը «Մուտք Քոլեջ»  ճամբարի երկրորդ օրն է։ Օրն սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Սովորողները յուրացեցին և  պարեցին «Շավալի» և «Թամզարա» պարերը։ Նորեկ սեբաստացիների պարն այսօր, անշուշտ,  ավելի հաստատուն էր ու վստահ։ Նորեկներին օգնում են մեր բարձրկուրսեցիները՝ Գրետան, Ռուզանը, Մերին, Էմման, Ալյոնան։ Ընդհանրապես  նոր սովորողների համար բարձրկուրսեցիների ներկայությունն այս օրերին  ոգևորիչ է ու խիստ անհրաժեշտ միջավայրին հարմարվելու, ընկերական հարաբերություններ հաստատելու ու  նոր շփումներն ամրապնդելու համար։ Խմբերի բաժանվելուց հետո սովորողները  դասավանդողների օգնությամբ սկսեցին զբաղվել անձնական էլեկտրոնային հասցեներ և բլոգներ բացելու աշխատանքով։ Դիտեք նկարաշարը։

 

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*