Ճամբար, Նախագծեր

Նորեկ սեբաստացիները Սևանի «Ժայռում»

Սեպտեմբերի 6-8-ը «Նորեկ սեբաստացիներ» նախագիծը շարունակվեց Սևանի «Ժայռ» ճամբարում։  Առաջին կուրսեցիները Սևան հասան նոր երթուղով։ Առաջին կանգառը Նոր Հաճնի կամուրջն էր։ Սովորողները իջան ավտեբուսից և քայլարշավով անցան կամուրջը՝ վերից դիտելով Հրազդան գետը, ձորը, բարձունքին փռված Նոր Հաճն ավանը, Արագածն ու Արայի լեռը, Հատիսը, ապա լսեցին կամրջի կառուցման ու շահագործման մասին։ Հաջորդ կանգառը Բջնու հանքային աղբյուրներն էին, խմեցինք հանքային ջրից ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Կանգ առանք նաև Հրազդանի ջրամբարի ափին, նկարվեցինք, հեռվից տեսանք Հրազդանհէկը։ Սևանը մեզ արևով, պարզկա երկնքով  դիմավորեց, որը հնարավորություն տվեց սովորողներին լողալ Սևանի սառնորակ ջրերում։  Հագեցած օրեր ապրեցինք և առողջ ու բարձր տրամադրությամբ վերադարձանք։ Դիտեք նկարաշարը։

 

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Անուն*
Mail*
Website*