Տիգրան Մանսուրյանը կրթահամալիրում

Կոմիտաս 150 Տիգրան Մանսուրյանի, Արթուր Շահնազարյան-ի և սեբաստացիների հետ։

Սուրբ Երրորդություն եկեղեցում ուսումնական ժամերգության մասնակցեցին մաեստրոն, սեբաստացիները, որից հետո ԱրտաՍահման ակումբում երաժշտական ողջույնով դիմավորեցինք իրեն։

Լրագրողական խմբերի հանդիպումից հետո քայլք կատարեցինք դեպի կրթահամալիրի Մայր դպրոց՝ ուրբաթ-համերգի։

Առաջին կուրսի ուսանողներ Անահիտ Աբգարյանը, Քնար Հարությունյանը կիսվում են իրենց տպավորություններով։

Մեջբերում Տիգրան Մանսուրյանից՝

“Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…

Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել”։

Նախագծեր, Ուսանողներ

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*