Ընդունելություն 2-4 տարեկանների խնամքի և 5 տարեկանների զարգացման խմբերում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում շարունակվում է ընդունելությունը.

2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում

5 տարեկանների ուսուցման խմբում

  • երիտասարդ, ստեղծագործ, լողացող-խաղացող-երգող ու պարող, հետազոտող-կրթվող-ինքնակրթվող դաստիարակներ.
  • մանկան գործունեության բոլոր տեսակներին հարմար հիգիենիկ, ընդարձակ, զարգացնող ընտանեկան ջերմ միջավայր, մարզասրահ, հեծանվուղիներ, լողավազան-լողափեր…
  • ազատ, ինքնուրույն, հետազոտող, առողջ-մարզական, խաղացող-երաժշտական, նկարող-ծեփող, եփող-թափող սաներ.
  • սահուն անցում պարտեզից դպրոց, կրթական ծրագրերի շարունակականության ապահովում՝ համապատասխան սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին:

5 տարեկանների ուսուցման գործունեության տեսակներն են՝

  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիական գործունեություն
  • Երգ- երաժշտություն
  • Պար
  • Լեզվական գործունեություն
  • Լող
  • Հեծանվավարություն
  • Մարմնակրթություն

Կարևորո՞ւմ եք ձեր երեխայի առողջ, հետաքրքիր, ուրախ, ինքնատիպ ապրելակերպը, նրա ընտրության իրավունքը, նրա հետ այցելեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

Մեր հասցեն է՝ Անդրանիկի 92/1, հեռախոս՝ 74.00.22, 094.13.20.26

 

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*