Առավոտյան ընդհանուր պարապմունք

Հոկտեմբերի 4
9:00-9:15
Պարապմունքի պատասխանատուներ՝ Սամվել Թամազյան: Սովորողներ՝ Ժաննա Մկրտչյան, Մարիաննա Շահբազյան

  • Հոկտեմբերի 4. տարվա 277-րդ (նահանջ տարիներին՝ 278-րդ) օրն է։ Տարվա ավարտին մնում է 88 օր
  • 610 — Հերակլիոս Ա-ն դառնում է Բյուզանդիայի կայսրՀերակլիոս (575 թվականից-641 թվական), ազգությամբ հայ բյուզանդական կայսր 610 թվականից։Հերակլիոսը փորձեց ստեղծել քրիստոնեական նոր վարդապետություն՝ միակամություն (մոնոթելետիզմ), որի նպատակն էր կամրջել միաբնակներին և երկաբնակներին։ 633 թվականին Հերակլիոսը Կարինում գումարեց եկեղեցական ժողով, որին հրավիրված էին նաև կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցին և այլ հայ եպիսկոպոսներ ու վարդապետներ, որոնք թեպետ ընդունեցին նոր վարդապետությունը, սակայն շարունակեցին առաջնորդվել հայկական եկեղեցու ծեսերով։
  • 1911՝ Լոնդոնում գործարկվում է առաջին շարժասանդուղքը
  • Այս օրը ծնվել է Գևորգ Բաշինջաղյան, հայ ճանաչված նկարիչ
    Բաշինջաղյանի նկարների (շուրջ 1000) մեծ մասը հայկական բնապատկերներ են, որոնց բնորոշ են բնության մանրազնին պատկերումը՝ ակադեմիզմի որոշ տարրերով («Արարատ», 1883, «Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում», 1884)։ Բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել Բաշինջաղյանի էպիկական և մոնումենտալ գործերում, որոնցում գեղարվեստական մեծ ընդհանրացումներով, համոզչականությամբ է վերարտադրված հայրենի բնությունը («Արարատ», 1912, «Վաղ գարուն»)։
  • Այս օրը համարւվում է աշխարհում Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր
    Այս օրը նշել որոշվել էր Ֆլորենցիայում (Իտալիա), 1931 թվականին, բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)։ Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։
  • Ռուսաստանում — Տիեզերական ուժերի օր, ԿԳՆ քաղաքացիական պաշտպանության ուժերի օր
Առավոտյան ընդհանուր պարապմունք

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*