Միկրո Երևան․ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հաղթանակի զբոսայգին

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող զբոսայգում 1985թ.-ին է կառուցվել երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը։  Ի տարբերություն համայնքային զբոսայգու կանաչ տարածքների, այգու կենտրոնում կառուցված, քանդակագործ Ս.Նազարյանի ու ճարտարապետ Գ. Ռաշիդյանի հեղինակած մոնումենտալ հուշահամալիրը  կիսավեր վիճակում է։ Հուշարձանը 3 կողմից զարդարող պատերազմի ու խաղաղության խորհրդանշական պատկերներով քանդակները թեև անվնաս են, բայց հուշարձանի մարմարյա սալաքարերը ջարդված են ու պոկված, և անգամ կարող են վտանգավոր լինել հուշարձանն ավելի մոտիկից դիտել ցանկացողների համար։
Ֆոտոշարքը՝  Անուշ Քելամյանի, Մարիամ Փաշայանի

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*