Հրավիրում ենք սովորելու «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությամբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Քոլեջ
Մասնագիտությունը՝ Հագուստի մոդելավորում և նախագծում
Որակավորումը՝ Մոդելավորող-նախագծող՝ հագուստի

Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3․5 տարի

9-րդ դասարանի սիրելի՛ շրջանավարտ, հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալու՝ «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությամբ:

Մասնագիտական ուսուցման  միջավայր՝  արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Մասնագիտական արտադրությամբ ուսուցում։

Դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած մինչև օգոստոսի 3-ը ներառյալ` ժամը 18-00, իսկ քննություններն անցկացվում են օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում:

Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`

  • լուսանկար
  • կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)
  • դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:

Քոլջում ուսուցանվող մասնագիտական դասընթացները, մոդուլները՝

Ընդհանուր մասնագիտական

  • Մասնագիտական նկարչության և գեղարվեստակա գրաֆիկայի նախնական հմտություններ
  • Մարդու ֆիգուրայի համաչափությունների սխեմաների պատկերում
  • Հագուստով մարդու ֆիգուրայի էսքիզների կատարման նկարչական հմտություններ
  • Հագուստի պատրաստման համար օգտագործվող նյութերը ճանաչելու և ընտրելու հմտություններ
  • Կազմակերպության աշխատանքի կազմակերպում
  • Կազմակերպության էկոնոմիկա և կառավարում
  • Մեքենայական և ձեռքի կարատեսակների կատարելու, կարի մեքենասարքավորումների օգտագործման հմտություններ
  • Հագուստի հանգույցների մշակման ընդհանուր հմտություններ

Հատուկ մասնագիտական

  • Հագուստի մոդելավորման և գեղարվեստական ձևավորման ներածություն
  • Հագուստի համակարգչային նախագծման ծրագրեր և սարքավորումներ
  • Հագուստի տեսակների մոդելավորման և գեղարվեստական ձևավորման հմտություններ: Հագուստի հավաքածու
  • Հագուստի նախագծման հմտություններ: Ներածություն
  • Հագուստի հիմքի գծագրի կառուցման հմտություններ
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Կանացի կիսաշրջազգեստ
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Տաբատներ / կանացի և տղամարդու/
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Մանկական տաբատ
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Կանացի շրջազգստ և բլուզ
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Կանացի ժակտ և բաճկոն
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Կանացի վերարկու
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Տղամարդու վերնաշապիկ
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Տղամարդու պիջակ և բաճկոն
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Տղամարդու վերարկու
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Մանկական շրջազգեստ և կիսաշրջազգեստ
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Մանկական վերնաշապիկ և բլուզ
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Մանկական պիջակ և բաճկոն
  • Հագուստի մոդելավորման, նախագծման և պատրաստման հմտություններ: Մանկական վերարկու
  • Մոդելի տեխնիկական փաստաթղթի համապատասխան մասի կազմման հմտություն

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Ճամբարային համեղ խոհանոց․ ֆոտոքրոնիկոն
Next post Լուսանկարչությունը որպես ժամանակակից արվեստի մեդիա. սեմինար պարապմունք Գագիկ Չարչյանի հետ