Հրավիրում ենք սովորելու «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Քոլեջ
Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն
Որակավորումը՝ Դաստիարակ՝ նախադպրոցական կրթության

Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3 տարի

Մասնագիտական ուսուցման  միջավայր՝  արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Մասնագիտական արտադրությամբ ուսուցում։

Ընդունելության կարգ

Դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած. 

  • Ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15 ներառյալ` ժամը 18-00

Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`

  • լուսանկար
  • կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)
  • դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:

 

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։

Քոլեջի միջավայրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Մածուն ենք մերում
Next post Թանգարանների այցելություն