Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ. ֆոտոքրոնիկոն

2010թ.-ին ՀՀ Կառավարությունը փետրվարի 25-ին որոշում  ընդունեց Հայաստանի Հանրապետության Երևան Քաղաքի Պատմության և Մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից հանել «Մոսկվա» ամառային կինոթատրոնը, որ կառուցված է ճարտարապետներ Ս. Կնտեղցյանի և Թ. Գևորգյանի կողմից 1966 թ-ին Աբովյան փող, 18 հասցեում:

Նույն օրը մեկ այլ որոշմամբ` Կառավարությունն ընդունեց «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը` Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին, համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։ Այս իրադրությունը համախմբեց ակտիվիստներին, որոնք ամեն ջանք թափեցին, որպեսզի որոշումը չեղարկվի: Այսօր ամառային դահլիճը  փակ է երևանցիների համար, քանի որ գտնվում է կիսաավեր վիճակում: Այն մոդեռնիստական ամենահետաքրքիր ճարտարապետական նախագծերից է հանդիսանում, և մենք համոզված ենք, որ կգա այն օրը, երբ կրկին այն կընդունի ֆիլմերի սիրահարներին:
Ֆոտոշարքը՝ Անուշիկ Քելամյանի, Ազատուհի Հարությունյանի

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*