Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը». ֆոտոշարք

Լիլիա Ղուլյանը իր ամառային հանգստի ընթացքում ճամփորդում է Հայաստանով մեկ, լուսանկարում ու վայելում Հայաստան աշխարհը։ Այս ֆոտոշարքում նա անդրադառնում է Գառնիի քարերի սիմֆոնիայի խնդրին։

Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը» բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը՝ լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
Սակայն բնական հուշարձանը պարբերաբար ենթարկվում է վանդալների հարձակումների։ Մարդիկ իրենց առանձնատներին կամ իրենց պատկանող շինություններին գեղեցիկ տեսք հաղորդելու նպատակով Քարերի սիմֆոնիայից պոկում են բազալտի մեծ հատվածներ՝ աղավաղելով հուշարձանի նախնական տեսքը։ Այժմ հուշարձանի առանձին հատվածներ գրեթե ամբողջությամբ ոչնչացված են։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Անահիտ Գաբրիելյան․ Գյուղի էսթետիկան
Next post Հարցաշփոթ. #19