Արի սովորենք միասին…

Սիրո՞ւմ ես ճամփորդել, բացահայտել զանազան վայրեր, ուրեմն արի մեր քոլեջ ` սովորելու «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» բաժնում։

Այստեղ դու

  • ոչ միայն կճամփորդես Հայաստանի քեզ հայտնի ու անհայտ անկյուններում, տեսարժան վայրերում, կճանաչես պատմական ու բնական հուշարձանները
  • այլ նաև կսովորես, թե ինչպես ուրիշներին հետաքրքրել, խանդավառել ու ծանոթացնել այդ ամենի հետ։

Սա նաև շատ հեռանկարային մասնագիտոււթյուն է, քանի որ զբոսաշրջությունը Հայաստանի ամենազարգացող ու հեռանկարային ոլորտներից մեկն է։ Ամեն տարի միլիոնից ավելի զբոսաշրջիկ է այցելում Հայաստան։ Դրանց մի մասը կարող են նաև քո հաճախորդները դառնալ։

Մեր Քոլեջում կյանքը քեզ վստահաբար շատ դուր կգա։ Մենք շատ ենք ճամփորդում, բացահայտում մեզ և ուրիշների համար մեր հայրենի երկիրը, ընկերներ գտնում Հայաստանի ամենատարբեր անկյուններում և շատ-շատ սովորում…

Արի սովորենք միասին…
Հատվածներ ճամփորդության օրերից

Թիավարում ենք Երևանյան լճում

Երբ ճանապարհը տանում է Ազատի ջրամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Քոլեջ
Մասնագիտությունը՝ Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
Որակավորումը՝ Մենեջեր՝ զբոսաշրջության ծառայությունների սպասարկման
Կրթության հիմքը՝ հիմնական

Ուսումնառող տարիները՝ 4 տարի
Հասցե՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1
Հեռախոս՝ (010) 740022, (077) 092848

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Քոլեջն այսօր․ ֆոտոքրոնիկոն
Next post Ուսումնաաիրում ենք ծաղիկները