Հրավիրում ենք սովորելու «Շուկայաբանություն» մասնագիտությամբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Քոլեջ
Մասնագիտությունը՝ Շուկայաբանություն
Որակավորումը՝ Մարկետոլոգ
Կրթության հիմքը՝ հիմնական

Ուսումնառող տարիները՝ 3 տարի
9-րդ դասարանի սիրելի՛ շրջանավարտ, հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալու՝ «Շուկայաբանություն» մասնագիտությամբ:

Մասնագիտական ուսուցման  միջավայր՝  արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Մասնագիտական արտադրությամբ ուսուցում։

Դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` մինչև օգոստոսի 15-ը,  ներառյալ` ժամը 18-00։

«Շուկայաբանություն» մասնագիտության ուսանողների համար ուսումնական և արտադրական մասնագիտական փորձառությունը (պրակտիկան)  կազմակերպվում է ինչպես համապատասխան բնագավառի բազային հաստատությունում (կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա), այնպես էլ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որի բազմապրոֆիլ բնույթը հնարավորություն է տալիս քոլեջի գրեթե բոլոր մասնագիտությունների մասնագիտական փորձառությունը կազմակերպել հիմնականում հենց կրթահամալիրի տարբեր օղակներում՝ ապահովելով իրական մասնագիտական միջավայր աշխատանքի վրա հիմնված ուսուցման համար։ «Շուկայաբանություն» մասնագիտության ուսանողները որպես մասնագիտական փորձառություն, կատարում են․

  • ուսումնասիրել կրթական շուկան՝ քոլեջում իրականացվող մասնագիտությունների գծով շուկայի պահանջարկի և առաջարկի հարաբերակցության տեսանկյունից,
  • վերլուծել կրթական շուկայի պահանջարկը՝ ըստ սեգմենտների (տարիքային, սոցիալական, աշխարհագրական),
  • մշակել կրթահամալիրի կրթական ծառայությունների համար գովազդային քաղաքականություն և իրականացնել այն, մասնավորապես սոցիալական ցանցերում,
  • մշակել քոլեջում արտադրվող ապրանքների համար (գինի, խեցեգործական իրեր, տարբեր կրթական ծառայություններ) գովազդային քաղաքականություն, հոլովակներ, պարզել դրանց տարածման առավել արդյունավետ հարթակները,
  • մասնագիտական այլ նախաձեռնություններ, նախագծեր։

 

Հասցե՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1
Հեռախոս՝ (010) 740022, (077) 092848

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Դավիթբեկյան ընկերություն
Next post Օրը Քոլեջում