Քոլեջը շարունակում է ընդունելությունը հետևյալ մասնագիտություններով

9-րդ դասարանի սիրելի՛ շրջանավարտ, հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալու«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում։
📌 — Շուկայաբանություն
📌 — Նախադպրոցական կրթություն
📌 — Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
📌 — Զբոսաշրջություն
📌 — Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
📌 — Հագուստի մոդելավում և նախագծում
📌 — Լուսանկարչություն
📌 — Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
📌 — Գրադարանային գործ

Դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած. մինչև օգոստոսի 22-ը, ներառյալ` ժամը 18-00։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝

  • լուսանկար
  • կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)
  • դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:
Հասցե՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1
Հեռախոս՝ (010) 740022, (077) 092848, (094) 132026

Նախնական մասնագիտական կրթական ծրագիր

📌 — Ոսկերչություն
📌 — Պարտեզապուրակային գործ
📌 — Կարի արտադրության տեխնոլոգիա
📌 — Գինեգործություն և հյութերի արտադրություն
📌Հացաթխման արտադրության տեխնոլոգիա

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։

Քոլեջի միջավայրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Խորովում ենք խաղողը
Next post Փիսիկը