Գիտելիքի օրը Արագածի Հարավային գագաթին. հիշողություններ

Սեպտեմբերի 1-ը բարձունքից, այն էլ ի՜նչ բարձունք․․․․․․Արագածի Հարավային գագաթ։ Սովորողները իրենց առաջին դժվարությունը հաղթահարեցին՝ բարդ էր իրենց համար, բայց հաղթահարելի։

Պատումն ամբողջությամբ բլոգում։

Մասնակիցների առաջին ճամփորդական պատումները՝

 

  • Հայկ Հակոբյանի գրառումը՝ ․․․Բարձրունք հաղթահարելու գաղափարը ուղղակի հիասքանչ էր։ Ճանապարհը դժվար էր, շոգ, քարքարոտ, բայց բարձրունքին հասնելու ձգտումը մեզ ուժ էր տալիս։ Ճանապարհին հիշել ու կրկնում էի Ա․ Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունը․․․․․
  • Լաուրա Ղազարյանի մտքերը՝ ․․․․սեպտեմբերի մեկը բոլորի համար իմ կարծիքով սկսվում է նույն ձևով — դպրոցի դիմաց, սև սպիտակ հագնված, հոգնած դեմքով այրող արևի տակ կանգնած։ Կյանքումս ունեցած բոլոր սեպտեմբերի մեկերը նույն կերպ են սկսվել։ Այս մեկը տարբերվեց։ Առավոտ յոթին արթնանալուց մտքումս ոչ թե այն էր որ պետք է գնամ դպրոց ու անեմ այն ամենը ինչը որ ամեն տարի, այլ հակառակը, մտքումս այն էր որ պետքա հագնեմ սպորտային շորերս, ջուր առնեմ, ու որ մի քանի ժամից հայտնվելու եմ Արագածի գագաթին․․․․
  • Ինեսա Գրիգորյանի գրառումը՝ ․․․․Անհամբեր սպասում էի երբ կհասնեմ գագաթ այդ չնաշխարհիկ գեղեցկությունը տեսնելու։ Սկզբում շատ բարդ էր թվում և չէի կարողանում հաղթահարել այն , բայց քանի-որ դա իմ երազանքն էր լինել Արագածի գագաթին ես այն հաղթահարեցի ։ Մի փոքրիկ ավանդույթ կար մինչ կհասնես գագաթը աչքերդ փակում են մի փոքր քայլում ես և երբ բացում են աչքերդ աննկարագրելի զգացողություն է։ Գեղեցկություն որը բառերով անհնար է նկարագրել՝ տարբեր գույնի ավազ ու քար որ թափվում էր ներքև ինչպես ջրվեժը․․․․․
  • Թաթուլ Մկրտչյանի գրառումը՝ ․․․․Տեսարանը վերևից միաժամանակ շատ վախենալու է և շատ գեղեցիկ։ Ես չկարողացա շատ մոտիկ կանգնել ծայրին։ Երբ ես բարձրացա գագաթը իմ աչքերը կտորով փակեցին և տարան դեպի ծայրը։ Երբ իմ աչքերը բացեցին ես տեսա այդ գեղեցիկ տեսարանը․․․․
  • Մարիամ Մարտիրոսյանը գրում է՝ ․․․․․Իջնելով հասկացանք, որ ինչքան ել ճանապարհը երկար լինի կամքի ուժ ունեցողը կհաղթահարի ամենաչնչին բարձունքը: Ես այդ ճանապարհին շատ դժվարություն հաղթահարեցի, սակայն մի շատ հետաքրքիր բան հասկացա՝ եթե ցանկանում ես, անպայման հաղթահարում ես․․․․
  • Մանյա Կարապետյանի տպավորությունները՝ ․․․․Միակ սեպտեմբերի 1-ն էր , երբ ես չէի հագել սպիտակ վերնաշապիկ, սև կիսաշրջազգեստ, պայուսակումս տետրերին և գրքերին փոխարինում էր տաք վերարկուն, ջուրն ու սնունդը: Այս օրն իր տեղը գտավ իմ հիրշողությունների ցուցակում: Ամեն ինչ յուրահատուկ էր և գեղեցիկ․․․․
  • Մերի Խաչատրյանի մտքերը՝ ․․․․Տարբերվող սեպտեմբերի մեկ, նոր կյանքի մեկնարկ ՝ այսպես սկսվեց մեր ուսումնական տարին։ Սկզբում ինձ համար անակնկալ էր գիտելիքի օրը Արագածին դիմավորելը, բայց քայլաշրավից հետո ամեն ինչ պարզ դարձավ․․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Երևանյան թափառումներ․3-րդ մաս
Next post «Սեպտեմբերիկ» Մարզառոդարիական ստուգատես