Հարիսայի ծես

Ավանդապատում. Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։ Հարիսան մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են պատրաստել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։

 

Օրը՝ նոյեմբերի 16 Ժամը’ 10:00

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ

Նպատակը’

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • համագործակցային հմտությունների զարգացում
  • սովորողներին ծանոթացնել հայակական ավանդական խոհանոցին
  • հարիսայի, թթվի համտես

Սովորողները նախապատրաստական աշխատանքներ են կատարել՝ Լիլիա Ռուստամյանը, Օկսանա Հարությունյանը, Ժիրայր Ղարիբյանը, Դիանա Բարսեղյանը, Արևիկ Փիլիպոսյանը։

Քնարիկ Հարությունյանը

Ֆլորա Աճեմյանը

Մարիամ Շախվերդյանը

Անուշիկ Ղազարյանը

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*