Հանդիպում Մարկ Գրիգորյանի հետ

«Եկ հանդիպենք» նախագծի երկրորդ հադիպումը։

Քոլեջի հյուրն է լրագրող, Ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Հանդիպումը՝ դեկտեմբերի 4ինժամը՝ 13։00։

Հանդիպման տևողությունը՝ 13։00-15։00։

Մարկ Գրիգորյանը հայտնի լրագրող է, Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենը, դասախոսում է Երևանի պետական համալսարանում, եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենը։

Նա հայտնի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է, որը նախագծել է Երևանի բազմաթիվ` քաղաքի դեմքը դարձած շենքեր` Երևանի Մատենադարան, Ազգային ժողովի շենք, Նախագահի նստավայր և այլն։

Լրագրող Մարկ Գիրգորյանը «Անծանոթ Երևան» ֆիլմաշարի միջոցով պատմում է Երևանի ծանոթ շենքերի, թաղամասերի, ճարտարապետական համալիրների, մի խոսքով` մեր մայրաքաղաքի անծանոթ էջերի մասին։

«Անածնոթ Երևան» 

Մատենադարան

 

Գործընկերներ, Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*