Սուրբ Ծնունդը Հայաստանում

Տոնի կարևորագույն «Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի», «Կլոճ» և այլ անուններով հայտնի ծիսական հացը գուշակության գլխավոր միջոցն էր։

«Տարի հացը» կարող էր լինել գաթա, բաղարջ, կլոր, ձվաձև և այլն, գլխավորն այն էր, որ նրա մեջ թխվելուց առաջ որևէ նշան էր դրվում կորիզ, լոբի, դրամ…: «Տարի հացը» կտրում էին կես գիշերին կամ արշալույսին, տան անդամների թվի համեմատ, հաճախ բաժին հանելով նաև տան կենդանիներին, արտին, հանդին… Ում բաժնի միջից դուրս գար նշանը, այդ տարի նրան երջանկություն էր սպասվում կամ ընտանիքի հաջողությունը նրանից պիտի գար։

Բարին ապահովող ծեսերից և գուշակություններից զատ խիստ ընդհանրացած էին չարխափան միջոցները, ինչպես ալյուրով կամ մեղրով խաչեր գծել տան պատերին, գոմի դռանը, պայտ խփել դռան շեմին և այլն։

Ծննդյան պասը

Նոր տարվա նախընթաց երեկոյի ընթրիքը կատարվում էր կեսգիշերին, ընտանիքի բոլոր անդամների պարտադիր ներկայությամբ։ Ընթրիքը բաղկա ցած էր լինում գլխավորապես անուշեղենից, խմորեղենից, մրգերից թարմ ու չոր, ընդեղեններից, աղանձից և այլն։ Ուշագրավ է, որ հունվարի 1-ից սկսվում էր Ծննդյան պասը, և որպես պաս օր Նոր տարվա ուտեստեղենի շարքում իսպառ բացակայում էին կենդանական ծագում ունեցող մթերքները։

 

Ուսանողներ

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*