Կրթահամալիրի հյուրն է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը

Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, կրթահամալիրի հյուրը կլինի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Հանդիպման սկիզբ՝ 13։00՝ «Հարթակ Գեղարվեստում» ակումբ․ «Կրթական պարտեզ» նախագծի և «Բնակավայրն առանց ցանկապատերի» նախաձեռնության ներկայացում։

13:20` Քայլք կրթական պարտեզով

14։00՝ Քայլք դեպի Քոլեջ

Մասնակիցներ՝ Քաղաքագիտության ակումբի սովորողներ, կրթահամալիրի հեռուստառադիո խմբագրություններ, Քոլեջի 2-րդ կուրսի սովորողներ, դասավանդողներ։

Կարճ զրույցից և ծանոթությունից հետո բարձրացանք Հյուսիսային դպրոցի տանիք, որտեղից զննեցինք դպրոցի շրջակայքը։ Որից հետո շրջայց կատարեցինք թիվ 93 մանկապարտեզի մոտով և ավագանու անդամին ներկայցրեցինք ընթացիկ իրավիճակը։

Դավիթ Խաժակյանը տիարի և ընկերների հետ միասին քայլքով Հյուսիսային դպրոց-պարտեզից սարալանջով հյուրընկալվեցին քոլեջում։

Եղանք Քոլեջի վերնատանը, հիդրոպոնիկայի ջերմոց-լաբորատորիայում և խաղողի և գինու դպրոցի արտադրամասում, որտեղ համտեսեցին այս տարվա գինին։

Գործընկերներ, հյուրեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*