
Դիպլոմային նախագծերի կառուցվածքը, ներկայացվող պահանջները
Դիպլոմային նախագծերի կառուցվածքը, ներկայացվող պահանջները
Աշխատանքը պետք է ունենա հետևյալ կառուցվածքային բաղադրիչները.
- տիտղոսաթերթ
- բովանդակություն
- ներածություն
- հիմնական մաս
- ամփոփում
- օգտագործված գրականության ցուցակ
- հավելվածներ (եթե դրա անհրաժեշտությունը կա):
Տիտղոսաթերթ
Սա աշխատանքի առաջին էջն է։ Այստեղ պետք է զետեղված լինեն հետևյալ տվյալները.
- հաստատության անվանումը` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
- հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը
- աշխատանքի վերնագիրը
- մասնագիտության անվանումը
- ղեկավարի պաշտոնը, անունը և ազգանունը
- քաղաքը և տարին:
Բովանդակություն
Բովանդակությունը զետեղվում է աշխատանքի սկզբում:
Այն պարունակում է
- ներածություն,
- բոլոր գլուխների, բաժինների, ենթաբաժինների և կետերի անվանումները (եթե դրանք վերնագրված են),
- ամփոփում,
- օգտագործված գրականության ցանկ
- հավելվածներ (եթե դրանք առկա են):
Բոլոր գլուխների և ենթագլուխների անվանումները պետք է գրված լինեն այն ձևակերպմամբ և այն հերթականությամբ, որոնցով նրանք տեղ են գտել աշխատանքում: Յուրաքանչյուր կառուցվածքային բաղադրիչին պիտի հաջորդի էջի համարը:
Ներածություն
Ներածությունը աշխատանքի ներածական մասն է: Այստեղ համառոտ ներկայացվում է աշխատանքը (բացի աշխատանքի արդյունքներից և եզրակացություններից): Այստեղ պետք է խուսափել նյութին անմիջականորեն չառնչվող, ընդհանրական մտքերի շարադրանքից:
Ներածությունում․
- հիմնավորվում է թեմայի (հիմնահարցի) արդիականությունը և տեսական կամ գործնական կարևորությունը,
- տրվում է քննարկվող խնդրի արդի վիճակի ընդհանուր գնահատականը, տվյալ հետազոտությունների անհրաժեշտության հիմնավորումը,
- աշխատանքի նպատակը
- խնդիրները (ուսումնասիրման ենթակա հիմնահարցերը)
- նշվում են աշխատանքի կատարման ընթացքում օգտագործված մեթոդները,
- ներկայացվում է աշխատանքի կառուցվածքը (հիմնական գլուխների, ենթագլուխների համառոտ շարադրանքը),
Ներածությունը, որպես կանոն, հակիրճ բաժին է, նրա ծավալը չպետք է գերազանցի. 3 էջը։
Հիմնական մաս
Այստեղ ներառվում են աշխատանքի գլուխներն ու ենթագլուխները։
Գլուխները կարելի է խմբավորել ըստ հիմնական բաժինների՝ տեսական և գործնական-կիրառական:
Տեսական գլխում (գլուխներում) պետք է
- արտացոլվի ընտրված թեմայի հիմնավորումը,
- համառոտ ներկայացվեն այդ թեմայով գոյություն ունեցող այն աշխատությունները, որոնք ուսումնասիրել կամ որոնցից օգտվել է հեղինակը,
- առանձնացվեն այն տեսական դրույթները, որոնք հիմք են հանդիսացել գործնական աշխատանքի համար։
Գործնական գլխում (գլուխներում) պետք է ներկայացվի.
- այն հիմնահարցը, որի հետազոտման համար իրականացվել է գործնական աշխատանքը,
- հետազոտական աշխատանքի մեթոդները, պլանը։
- իրականցման քայլերը։
- արդյունքները
- եզրահանգումները
Վերջաբանը կամ եզրակացությունը պետք է պարունակի.
- հետազոտությունների հիմնական արդյունքները և դրանց հիման վրա արված եզրակացությունները,
- ստացված արդյունքների օգտագործման գործնական կիրառման վերաբերյալ առաջարկներ,
- կատարված աշխատանքի մանկավարժական, մեթոդական նշանակությունը
Վերջաբանը, որպես կանոն, հակիրճ բաժին է, և նրա ծավալը չպետք է գերազանցի. 2-3 էջը:
Մասնագիտական բլոգին ներկայացվող պահանջներ
- Պետք է լինի մասնագիտական-ուսումնական
- Բովանդակային միջուկը լինի գրագետ, հայատառ, ստեղծական, հարուստ (տեքստային նյութեր, նկարներ, տեսանյութեր և այլն):
- Պետք է պարունակի այն ամենը ինչ հետաքրքիր է բլոգի այցելուներին` իհարկե չանցնելով բլոգի թեմատիկայի սահմանները:
- Արտաքին տեսքը համապատասխանի բլոգի թեմատիկային, լինի պարզ, մատչելի ընթերցանության համար:
- Պարտադիր պարունակի տեղեկություն բլոգի հեղինակի, ուսումնական հաստատության և բլոգի համառոտ նկարագրի մասին:
- Ձևավորումը համապատասխանի մասնագիտության:
- Հանդիսանա երկխոսության միջավայր:
- Բլոգում պետք է պահպանել էթիկայի նորմերը և հեղինակային իրավունքները` անպայման նշելով նյութի, նկարի աղբյուրը:
- Բլոգը պետք է լինի կենդանի, յուրօրինակ. թարմացումը կրի պարբերական բնույթ, ունենա մուտերի հաշվիչ:
Դիպլոմային նախագծի ուղղություններ
- Լեզվական
- Բնագիտական
- Տրամաբանական
- Տեխնոլոգիական
- Մարզական
- Թատերական
- Այլ…
Դիպլոմային նախագծի թեմաներ
Խոսքի, հաղորդակցական կարողությունների և սոցիալական հմտությունների զարգացում
- Երեխայի երևակայության և ստեղծագործական կարողությունների զարգացումը. ռոդարիական խաղեր
- Գրական նյութը (պատմությունները, հեքիաթները)՝ որպես նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի, հաղորդակցական կարողությունների, հուզական զարգացման և բարոյական պատկերացումների ձևավորման միջոց
- Նախադպրոցականների խոսքի զարգացումը գործունեության տարբեր ձևերի ընթացքում.
Զրույցներ խաղերի ընթացքում,
զրույցներ խոհանոցում,
զրույցներ բնության գրկում - Լեզվական խաղերը՝ որպես նախադպրոցականների բառապաշարի հարստացման միջոց։ (Բառախաղեր)
- Երեխաների կապակցված խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացումը զրույցի և երկխոսությունների միջոցով (Իրավիճակային երկխոսություններ).
- Իրավիճակային երկխոսություններն ու դերախաղերը որպես նախադպրոցականների խոսքի և զարգացման միջոց
- Ստեղծագործական պատմումները՝ նախադպրոցականի խոսքի և երևակայության զարգացման կարևոր պայման
- Նախադպրոցականի խոսքի զարգացումը խաղերի միջոցով. Խաղեր տառերի, բառերի, պատմությունների հետ (խաղերի էլեկտրոնային փաթեթ)
- Երեխայի ստեղծագործական մտածողության և երևակայության զարգացումը (խոսքարվեստ և ձեռարվեստ)
- Հասակակիցների և մեծահասակների հետ խոսքային հաղորդակցումը որպես նախադպրոցականի անձնավորության ձևավորման միջոց
- Բաոապաշարի զարգացման առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում
- Զրույցը նախադպրոցականի խոսքի զարգացման պայման։ Բանավոր խոսքի զարգացման առանձնահատկությունները։
Թատրոն
- Թատրոնը և թատերական գործունեությունը՝ որպես նախադպրոցականների խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց.
Մատնաթատրոն
Ստվերային թատրոն
Սեղանային թատրոն
Խաղ-ներկայացում
Ճանաչողական զարգացում
- Ճանաչողական խաղերի դերը նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի և իմացական կարողությունների զարգացման գործում։ Վիկտորինա
- Նախադպրոցականի ճանաչողական կարողությունների զարգացումը թեմատիկ ուսուցման միջոցով
Հոգեբանություն
- Մանկական վախերը և դրանց հաղթահարման ուղիները նախադպրոցական տարիքում
- Ուշադրությունը որպես իմացական գործընթաց և ձևավորումը , զարգացումը նախադպրոցական տարիքում
- Խաղը որպես առաջատար գործունեության ձև ն/դ տարիքում
- Հեքիաթաթերապիան՝ որպես նախադպրոցականներին հոգեբանական խնդիրների հաղթահարման միջոց
- Խոսքի ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում
- Վարվելակերպի կանոնների մշակումը և պահպանումը նախադպրոցականների միջավայրում։ Վարքի դաստիարակումը շարժախաղերի և դիդակտիկ խաղերի միջոցով
Զարգացնող միջավայր
- Զարգացնող-առարկայական միջավայրի դերը նախադպրոցականի կյանքում։ Խաղային միջավայրի ստեղծման առանձնահատկությունները
Մաթեմատիկական պատկերացումների ձևավորում և տրամաբանության զարգացում
- Մաթեմատիկական դիդակտիկ խաղերը՝ որպես երեխայի տրամաբանական մտածողության զարգացման և մաթեմատիկական պատկերացումների ձևավորման միջոց / ինքնաշեն խաղեր/
- Երաժշտամաթեմատիկական խաղերի կիրառումը նախադպրոցականի ուսուցման գործընթացում
- Տարրական մաթեմատիկայի ուսուցումը հեքիաթների միջոցով։ Հեքիաթային բովանդակությամբ հետաքրքրաշարժ խնդիրներ
- Թվաբանական պարզ խնդիրների ուսուցման ժամանակակից ուղիները։ Պարզ խնդիրների լուծումը որպես ավագ նախադպրոցականի մտավոր զարգացման կարևոր միջոց
- Փոխներգործուն մեթոդների արդյունավետ կիրառում ինտեգրված պարապմունքների ընթացքում (Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացում և կառուցողական աշխատանք)
- Մաթեմատիկան՝ որպես նախադպրոցականի բազմակողմանի զարգացման կարևոր պայման
- Նախադպրոցական երեխայի տրամաբանության և մտածողության զարգացումը խաղերի և վարժությունների միջոցով
- Նախադպրոցականի տնտեսագիտական դաստիարակության առանձնահատկությունները
Տրամաբանություն, սովորելու հմտություններ
- Հանելուկները՝ որպես նախաղպրոցականի տրամաբանության և խոսքի զարգացման արդյունավետ միջոց/ հանելուկահորինոցի/
- Սովորելու հմտությունների ձևավորումը՝ որպես երեխային դպրոցին նախապատրաստելու արդյունավետ միջոց։ (Պատրաստի գիտելիքներ հաղորդելու փոխարեն ձևավորել դրանք ձեռք բերելու կարողություններ)
Բնագիտական և էկոլոգիական դաստիարակություն
- Բնագիտական փորձերը՝ որպես երեխաների տրամաբանական մտածողության զարգացման և բնագիտական պատկերացումների ձևավորման միջոց
- Նախադպրոցահասակ երեխաների էկոլոգիական պատկերացումների ձևավորումը բնագիտական խաղերի միջոցով (էկոլոգիական դաստիարակության նպատակները, խնդիրները, մեթոդները, խաղեր)
- Երեխաների զգայարանների զարգացումը՝ խաղերի և վարժությունների միջոցով («5 զգայարաններ» գործնական աշխատանքների ձեռնարկի փորձարկում)
- Խաղը` որպես բնապահպանական- գեղագիտական դաստիարակության միջոց
- Դիտարկումները և փորձերը՝ որպես բնապահպանական դաստիարակության մեթոդ։ Երեխաների ճանաչողական և հետազոտական գործունեությունը մանկապարտեզում
- էկոլոգիական դաստիարակությունը՝ նախադպրոցականի ճանաչողական հետաքրքրությունների ձևավորման միջոց
- Բնության մասին պատկերացումների և բնության նկատմամբ խնայողական վերաբերմունքի ձևավորումը թեմատիկ ուսուցման միջոցով.
Էլեկտրական էներգիա
Արևի էներգիա
Քամու էներգիա - Ինտեգրված պարապմունքներ՝ Զրույց-պարապմունք` «Արեգակը և իր մոլորակները»
«Աշուն»
«Գարուն»
«Երկիր մոլորակը մեր բոլորի տունն է»
«Բնությունը և մենք։ Մենք բնության մի մասնիկն ենք»
Բնության բարիքները (Թեմատիկ պարապմունք’ «Ջուրը ե նրա նշանակությունը»
Առողջ սնունդ և մանուկների պայծառ ժպիտներ. երեխաներին գիտելիքներ հաղորդել էկոլոգիապես մաքուր և առողջ սննդի վերաբերյալ
Գեղագիտական դաստիարակություն
- Նախադպրոցականի ստեղծագործական երևակայության զարգացման պայմանների ապահովումը խաղի միջոցով
- Նախադպրոցական տարիքի երեխաների գեղագիտական դաստիարակության առանձնահատկությունները։ Ստեղծագործական կարողությունների ձևավորման և զարգացման մանկավարժական պայմանները
Երաժշտական դաստիարակություն
- Երաժշտադիդակտիկ խաղերը՝ որպես երեխայի երաժշտության ընկալման կարողությունների ձևավորման ու զարգացման միջոց
- Մանկական, ազգային խաղիկները, խաղերը, թռնոցիները՝ որպես երեխայի զարգացման և ինքնուրույն գեղարվեստական գործունեության միջոց
- Ծիսական, ազգային մանկական խաղերգերը որպես գեղագիտական դաստիարակության և ազգային մշակույթի փոխանցման միջոց
Նկարչություն, ձեռարվեստ, տեխնոլոգիա
- Կերպարվեստային գործունեությունը որպես նախադպրոցականների զգացմունքային ոլորտի զարգացման միջոց։ Կերպարվեստի պարապմունքների ընթացքում կիրառելի խաղեր
- Երեխաների պատկերային մտածողության և գունազգացողության զարգացումը կերպարվեստային գործունեության միջոցով։ Այլընտրանքային նկարչություն
- Դեկորատիվ կիրառական աշխատանքը մանկապարտեզում։ Ծեփակերտում
- ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաները նախադպրոցականի գեղարվեստական դաստիարակության համակարգում
- Կառուցողական ունակությունների ձևավորման առանձնահտկությունները նախադպրոցական տարիքում Կառուցողական աշխանքները՝ կերպարվեսաային գործունեության տեսակ
Նախադպրոցական հաստատության և ընտանիքի համագործակցություն
- Նախադպրոցական հաստատության և ընտանիքի համագործակցությունը երեխաների ֆիզիկական դաստիարակության կազմակերպման գործում
- Ընտանիք-մանկապարտեզ համագործակցությունը՝ որպես երեխայի համակողմանի զարգացման երաշխիք։ Ընտանիքը և ծնողները՝ որպես նախադպրոցական հասատության գործընկեր
- Մանկապարտեզի դերը ծնող-երեխա ներդաշնակ փոխհարաբերության հաստատման գործում։ Ընտանեկան դաստիարակության առանձնահատկությունները
- Ծնողական կրթություն։ Նախադպրոցահասակ երեխաների ծնողների մանկավարժական կրթության առանձնահատկությունները
Առողջագիտություն, ֆիզիկական դաստիարակություն
- Շարժախաղերի դերը երեխաների ֆիզիկական կարողությունների և շարժողական հմտույթունների զարգացման միջոց։ Հայկական ժողովրդական մանկական շարժախաղեր
- Երեխայի օրգանիզմի կոփումը մանկապարտեզում (առավոտյան մարմնամարզություն, շարժախաղեր, մարզախաղեր, ռիթմիկ մարմնամարզություն)
Անվտանգություն
- Անվտանգ վարքագծի դաստիարակումը նախադպրոցական տարիքում. («Անվտանգության այբուբեն»)
ծանոթացում ճանապարհային երթևեկության կանոններին
հակահրդեհային կանոններ
անվտանգությունը ձմռանը
անվտանգությունը անտառում
ՏՀՏ և երեխաները
- Համակարգչային ուսուցման առավելություններն ու թերությունները նախադպրոցական տարիքում, տեղեկատվական աղբյուրների տեղն ու դերը երեխաների կողմից ձեռք բերվող գիտելիքների համակարգում
- Համակարգչային խաղերի առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում
Ինտեգրված, համալիր պարապմունքներ
- Հովարդ Գարդների Բազմաբնույթ մտածողության տեսության կիրառումը մանկապարտեզում (ինտեգրված պարապմունքներ)
- Ինտեգրված պարապմունքները նախադպրոցականի համակողմանի ուսուցման ապահովման երաշխիք ինտեգրված պարապմունքների առանձնահատկությունները և մեթոդիկան