Վերնատան կազմակերպման կարգ

Վերնատունը մի հարկի տակ է հավաքում ստեղծական մարդկանց՝ քննարկումների, ստեղծագործական ելույթների, կինո-ֆոտո ցուցադրությունների համար: Վերնատունը հնարավորություն կտա կրթական փոխանակումների ծրագրով հյուրընկալել նաև  արտասահմանցի ստեղծագործ մարդկանց:

Վերնատանը կարող են իրականացվել՝

  • սեմինար-պարապմունքներ
  • մանկավարժական քննարկումներ
  • մասնագիտական դասընթացներ
  • ցուցադրություններ
  • մասնագիտական հանդիպումներ
  • ստեղծագործական հավաքներ

Վերնատան գործունեությունը, կազմակերպումը՝

Վերնատունը գործում է «Մխիթար Սեբաստացի» քոլեջի շենքում: Վերնատան անմիջական պատասխանատուն Քոլեջի ղենավարն է:
Վերնատանը կարող են հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, հավաք-սեմինարներ կազմակերպել կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարները, կազմակերպիչները, դասավանդողները: Երեք աշխատանքային օր առաջ, դասավանդողը պետք է ներկայացնի նախագիծը Վերնատան պատասխանատուին, ճշտի մասնակիցների քանակը, անհրաժեշտ նյութական միջոցների անհրաժեշտությունը:
Վերնատուն

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*