Շոկոլադի համաշխարհային օր

Եվրոպայում ինկերի բաղադրատոմսերով առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը՝ Կոլոմբոսի արշավախմբից, սակայն նրբաքիմք իսպանացիներին այն բարեբախտաբար չափազանց դառը թվաց և նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ։ Եվրոպական մյուս ազգերին «հնդկացիական ժառանգությունից» բաժին հասավ միայն կես դար անց, երբ իսպանացիները հասցրել էին, թերևս, մի կուշտ վայելել այն։ Արդեն XVII դարում այն Եվրոպական գրեթե բոլոր արքունիքների ամենահարգի ըմպելիքն էր։

Շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը, որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը, ըստ նրանց՝ կակաոյի ծառը պետք Է որ աճելիս լինի դրախտում։ Սակայն շոկոլադոֆիլերի այս տեսակետը ծաղրի արժանացավ այսպես կոչված «շոկոլադոֆոբերի» կողմից, նրանցից մեկը՝ մադամ դե Սեվինյեն, փորձեց նույնիսկ համոզել հանրությանը, թե իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել միայն այն պատճառով, որ չարաշահել է շոկոլադը։ Բարեբախտաբար նրան չհավատացին անգամ նրանք, ովքեր չգիտեին, թե իրականում ինչպես է պատահում, որ երեխաները սևամորթ են ծնվում։ Եվ կարծես հենց նրանք որոշեցին, որ շոկոլադը պետք է գնահատել ոչ թե «օգտակար է/օգտակար չէ» սկզբունքով, այլ «համեղ է/համեղ չէ» մոտեցմամբ։ Այսպես շոկոլադը վերածվեց նորաձևության, որը XIX դարում, շնորհիվ ընդլայնվող շոկոլադի պլանտացիաների, մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս։

Շոկոլադը և տուրիզմը

Շոկոլադի բուժիչ հատկությունների շնորհիվ վերջին ժամանակներում ավելի մեծ հեղինակություն են ձեռք բերել շոկոլադե հանգստավայրերը, որտեղ շոկոլադով հիմնականում բուժում են դեպրեսիաներից։ Ամենահայտնի հանգստավայրերից Է Հերշեսը՝ Կալիֆորնիայում։ Այսօր տուրիստական շատ գործակալություններ չեն վարանում իրենց ծրագրերում ներառել այցելություններ «շոկոլադի սրճարաններ», որտեղ շոկոլադը կարելի է ճաշակել ոչ միայն իբրև դեսերտ, այլև որպես սնունդ՝ ասենք շոկոլադե սոուսով բադ։ Այցելությունների մեծ ցուցանիշ ունեն նաև Բարսելոնի շոկոլադի թանգարանը և Շոկոլանդիան Գերմանիայում. այստեղ կազմակերպվող՝ շոկոլադի հետ կապված շոուներին տարեկան ականատես է լինում ավելի քան երեք միլիոն մարդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Շնորհավորում ենք
Next post Առավոտյան ընդհանուր պարապմունք