Ընդունելություն Քոլեջում

2020-2021 ուսումնական տարի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1
Հեռախոս՝ 010 74 00 22, 077 09 28 48

Սիրելի՛ դիմորդ սովորողներ, Ձեզ ենք ներկայացնում 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության փաթեթը:
Ըստ մասնագիտությունների ծանոթացե՛ք ուսումնական պլաններին, ուսումնական պլաններով որոշված կարգերին, ուսումնառությանն առընչվող այլ փաստաթղթերի:

Քոլեջի միջավայրը՝

Մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝  արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Արտադրությամբ ուսուցում։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ։

«Մուտք Քոլեջ» եռօրյա ճամբար

Ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների՝

2020-2021 ուսումնական տարի
Միջին մասնագիտական կրթություն

    • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3.5 և 2.5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ խմորման տեխնոլոգ
    • Համակարգչային գեղարվեստական նախագծում ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ վեբ դիզայներ
    • Նախադպրոցական կրթություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ դաստիարակ՝ նախադպրոցական կրթության
    • Գրադարանային գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի).ուսումնական պլան: Որակավորումը՝ գրադարանավար
    • Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝
    • Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ զբոսաշրջության ծառայությունների սպասարկման մենեջեր
    • Զբոսաշրջություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ մասնագետ՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման
    • Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի). ուսումնական պլան:: Որակավորումը՝ հաշվողական տեխնիկայի եւ համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման տեխնիկ
    • Լուսանկարչական գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3,5 և 2,5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ լուսանկարիչ
    • Հագուստի մոդելավորում և նախագծում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ հագուստի մոդելավորող-նախագծող
    • Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3,5 և 2,5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ տեխնոլոգ՝ հացթխման մակարոնեղենի, հրուշակեղենի արտադրության

Խաղողի և գինու դպրոց. հնձան

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն հիմնական կրթության հիմքով
Ուսուցման տևողությունը 3 տարի

    • Ոսկերչություն: Որակավորումը՝ ոսկերիչ

Սովորողների ստեղծած աշխատանքները

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն միջնակարգ կրթության հիմքով
Ուսուցման տևողությունը 1 տարի

  • Գինեգործություն և հյութերի արտադրություն: Որակավորումը՝ վարպետ` գինու և հյութերի
    նախնական արտադրության
  • Պարտեզապուրակային գործ: Որակավորումը՝ այգեպան
  • Կարի արտադրության տեխնոլոգիա: Որակավորումը՝ դերձակ
  • Այգեգործություն: Որակավորումը՝ այգեգործ
  • Բրուտագործություն: Որակավորումը՝ պատրաստող` խեցեգործական
    գեղարվեստական իրերի
  • Հացթխման արտադրության տեխնոլոգիա: Որակավորումը՝ հացթուխ
  • Խոհարարություն: Որակավորումը՝ Խոհարար
  • Ոսկերչություն: Որակավորումը՝ ոսկերիչ

Փաստաթղթեր՝

Դիմորդը  պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

  • Ծննդյան վկայականի պատճեն
  • Հիմնական կրթության վկայականը
  • Սոցքարտի պատճեն
  • Հաշվառման մասին տեղեկանք (անձնագրային բաժնից)
  • Չորս լուսանկար 3×4 չափսի
  • Ծնողի անձնագրի պատճեն

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1
Զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։

Ընդունելություն

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*