Հեռավար-առցանց ուսուցման նախագծեր, աշխատանքներ, ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
Մարտի 2-6
Հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման մասին

 

«Ձոն» տեխնոլոգիական, հասարակագիտական ստուգատեսային նախագծեր

Հեռավար-առցանց ուսուցման նախագծեր

2-4 տարեկանների, 5-6 տարեկանների ընտանեկան նախագծեր

Հեռավար-առցանց ուսուցման ամփոփում

Մարտի 2-6

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթը հնարավորություն տվեց Քոլեջի ղեկավարին, կազմակերպչին նորից ուսումնասիրել սովորողների ուսումնական բլոգները, սովորողների հետ քննարկել ուսումնական բլոգի բացթողումները, խնդիրները:
Հեռավար-առցանց ուսուցումն ավելի դժվար է կազմակերպել, քան ուսուցումը Քոլեջում, որովհետև խնդիր կա յուրաքանչյուր սովորողի աշխատանքային ժամերի կազմակերպման: Աշխատող և դժվար աշխատող սովորողների հետ խնդիրը նույնն է, եթե սովորողը աշխատում է, աշխատում է և առկա և հեռավար ուսուցման ընթացքում:
Քոլեջի ուսանողների համար հեռավար ուսուցման հարթակը նոր էր և ընդհանուր դիտարկմամբ խիստ բարդություններ ի հայտ դուրս չեկան: Հաշվառման դժվարությունն այն էր, որ սովորողը կարող էր իր աշխատանքը ամենօրյա չկատարել և բլոգում հրապարակել տվյալ շաբաթվա ընթացքում: Էստեղ խնդիր է օրվա հաշվառումը:

Հետաքրքիր էր դասավանդողների ակտիվ աշխատանքին հետևելը: Դասավանդողները ստանում էին սովորողների աշխատանքները, ստուգում, խմբագրում, հետ ուղարկում, որ սովորողը խմբագրի իր բլոգում: Էստեղ դժվարությունը նա է, երբ դասավանդողը աշխատում է սովորողների ավելի մեծ խմբի հետ: Առկա ուսուցման ժամանակ, ուսումնական գործունեության ձևերը տարբեր են, կարող է լինել բանավոր քննարկում, նյութի վերլուծություն և այլն, սիկ հեռավար հարթակում դասավանդողը աշխատում է սովորողի գրած, ստեղծած տեքստի, նյութի հետ:

Քոլեջի կազմակերպիչը կայքի հեռավար ուսուցման բաժնում  յուրաքանչյուր օր հրապարակում էր սովորողների խմբի կողմից կատարված առաջադրանքներն ըստ առարկաների: Կազմակերպիչը սովորողների հետ ամենօրյա կապի մեջ է եղել նաև սոցիալական ցանցի միջոցով: Կապ կար սովորողների մի խմբի ծնողների հետ:

Հեռավար-առցանց ուսուցման հաշվառում

Մարտի 2-6

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա գործունեության ամփոփում

Շենք-շինությունների, բակերի ֆիզիկական սպասարկման պատասխանատուների ցուցակը

  • Երկուշաբթիից-շաբաթ, ժամը՝ 9:00-17:00. պատասխանատու՝ Էվելինա Սանդրյան, Վարազդատ Սահակյան

Շենք-շինությունների, բակերի ֆիզիկական սպասարկման աշխատակարգը

  • Շենքի, բակի, նկուղների մաքրություն. պատասխանատու՝ Էվելինա Սանդրյան
  • Այգեգործական աշխատանքներ. պատասխանատու՝ Վարազդատ Սահակյան
Հեռավար-առցանց ուսուցում

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*