Ներկայացնում է Դիանա Բարսեղյանը

Էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցներ համատեղ նախագծի շրջանակներում  դասավանդող Թամար Ղահրամանյանի հետ միասին Քոլեջի առաջին կուրսի ուսանող Դիանան կատարել է իր կողմից  օգտագործվող Նաիրիան ընկերության կոսմետիկ միջոցների ուսումնասիրություն:
Ուսումնասիրությունը՝ Արհեստագործ ամսագրում: 

«Նարիրան» ապրանքանիշի ողջ արտադրանքը պատրաստվում է ձեռքով՝ բարձրորակ եթերայուղերի, բուսական յուղերի եւ բույսերի մզվածքների կիրառմամբ: «Նաիրիանը» վերահսկում է արտադրական ողջ ընթացքը` կոսմետոլոգիական հետազոտություններից և բանաձևերի ստեղծումից մինչև բուսական բաղադրիչների մշակում, եթերայուղերի եւ բազային յուղերի ստացում: Այդ մոտեցումը թույլ է տալիս երաշխավորել յուրաքանչյուր արտադրանքի որակն ու թարմությունը:

Այս ընկերությունը գիտնականների, գյուղատնտեսների, շուկայագետների, գեղեցկության խորհրդատուների եւ ձևավորողների խումբը բարդ աշխատանք է տարել՝ ստեղծելու կատարելապես բնական կոսմետիկական միջոցների շարքեր, որոնք ներդաշնակ ձոն են գեղեցկությանն ու առողջությանը:
Առողջությունը ընկերության գործունեության անկյունաքարն է, ուստի «Նաիրիանի» ողջ արտադրանքը միանգամայն զերծ է պարաբեններից, ֆտալատներից, արհեստական բույրերից և ներկերից: Ավելին՝ «Նաիրիանի» յուրաքանչյուր ապրանք պատրաստված է անապակ եթերայուղերով, որոնք թորված են ընկերության՝ Հայաստանի լեռնային գոտում գտնվող արտադրամասում: Առողջության ու էկոլոգիական մաքուր գործընթացների խոստմանը հավատարիմ՝ «Նաիրիանը» նաև նվիրված է այն համայնքներին, որոնք հնարավոր են դարձնում իր արտադրությունը: Հայաստանի Արագյուղ համայնքում գործող «Նաիրիանը» հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է, որտեղ աշխատում են և՛ գյուղատնտեսական ոլորտի, և՛ ակադեմիական գիտելիքներով մասնագետներ, մինչդեռ գործազրկության խնդիրը երկրում դեռևս խնդրահարույց է:

Իմ ամենօրյա կոսմետիկան

Իր մի շարք առավելությունների համար էլ ես և ընտանիքիս մյուս անդամները օգտվում ենք համարյա միայն Նաիրիան  ապրանքանիշից: Չնայած նրան, որ շատ կոսմետոլոգներ ասում են, թե իմ այս տարիքից կոսմետիկա օգտագործելը կարող է բացել դեմքի ծակոտկիները, մաշկի գրգռում կամ ծերացում առաջացնել, այնուամենայնիվ Նաիրյանի շնորհիվ իմ դեմքը գնալով էլ ավելի է թարմ ու գեղեցիկ դառնում: Ահա այն կոսմետիկան, որը ես օգտագործում եմ Նաիրյանից։

img_20200210_2027503293989771110506554

Այս հեղուկը դեմքից հեշտությամբ մաքրում է  երկար օրվա հետքերը՝ առանց ջրով լվանալու կարիքի: Հանգստացնող վարդաջրից ստացվածը մաշկի վրայից հեռացնում է շպարն ու աղտոտությունները՝ խոնավացնելով ու խնամելով  մաշկը: Մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ բուսական գլիցերինը, խոնավացնում ու փափկության զգացողություն է հաղորդում մաշկին: Կատարելապես բնական այս տոնավորող հեղուկը կարգավորում և հավասարակշռում է մաշկը: Պատրաստված է հայկական լեռնահովիտներում աճող դամասկյան դյուրաթեք վարդերի ջրից, վարունգի զովացնող քամուկից: Թեթև ցողն ակնթարթորեն կխոնավացնի մաշկը՝ թողնելով մետաքսե փափկության և թարմության զգացողություն։ Ես օգտագործում եմ նաև տոնային կրեմ, որ արտադրում է «Նաիրիանը»։ Դուք  կարող ենք ընտրել ձեր դեմքին համապատասխան գույնը, իմ դեմքինը  ամենաբացն է։ Այն պատրաստված է նարնջի նրբին ծաղիկների  եթերային յուղից։

«Նաիրիան»  ապրանքանիշն  ապահովում են նաև մազերի խնամքը։  Դրանց  բաղադրության մեջ հիմնական բաղադրանյութը ծիրանի կորիզահյութն է, որը խնամված տեսք է տալիս վարսերին։ Խորհուրդ եմ տալիս բոլորին օգտվել «Նաիրիան» ֆիրմայից՝ գեղեցիկ ու խնամված մաշկ, նաև վարսեր ունենալու համար։

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*