«Մուտք» ճամբար

Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառել հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու Քոլեջում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։

Ճամբարը կազմված է կրթահամալիրի Քոլեջ դիմած սովորողների ջոկատից: Ջոկատներում ընդգրկվում են նաև Քոլեջի ուսանողներ:

Քոլեջի ջոկատի գործունեությունն ընդգրկում է.

  • Էլ. հասցեների բացում, գործածում
  • Բլոգավարություն
  • Ուսումնառության պայմանագրի, ուսումնական պլանների ուսումնասիրություն, քննարկում
  • Հունիսյան փառատոնի մասնակցության հայտագրում, կազմակերպում
  • Օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով

«Մուտք Քոլեջ» եռօրյա ճամբարի մասնակցին ներկայացվող պահանջներ՝

  •  մասնակիցը պետք է ներկայանա իր անհատական նոթբուքով
  • մասնակիցը պետք է չուշանա

«Մուտք Քոլեջ» եռօրյա ճամբար

  • հունիսի 4-6
  • հունիսի 8-10
  • հունիսի 11-13
  • հունիսի 15-17
  • հունիսի 18-20
  • օգոստոսի 25-27
  • օգոստոսի 28-31

Օգոստոսի 25-27
Օգոստոսի 25

  • 9:30-9:45՝ մուտք Քոլեջ, ջերմաչափում, սովորողների գրանցում
  • 9:45-10:45՝ ուսումնական պլանի, ուսումնառության պայմանագրի, անհատական ուսումնական պլանի քննարկում
  • 10:45-12:00՝ ուսումնական մեյլերի գործածում, բլոգավարություն

12:00-12:30՝ ընդմիջում, շրջայց Քոլեջում

  • 12:30՝ քայլք Մայր դպրոց, Արևմտյան դպրոց, Ագարակ

Օգոստոսի 26

  • 9:30-9:45՝ մուտք Քոլեջ, ջերմաչափում, սովորողների գրանցում
  • 9:45-11:00՝ բլոգավարություն
  • 11:00-12:00՝ լեզվագործունեություն. պատասխանատու՝ Թամար Ղահրամանյան

12:00-12:30՝ ընդմիջում

  • 12:30՝ Քայլք Սարալանջ, Հյուսիսային դպրոց, Մեդիակենտրոն

Օգոստոսի 27

  • 9:30-9:45՝ մուտք Քոլեջ, ջերմաչափում, սովորողների գրանցում
  • 9:45-10:15՝  անհատական ուսումնական պլանների ներկայացում
  • 10:20-11:20՝ Պոեզիա նախագծով աշխատանք. պատասխանատու՝ Մարիամ Քալանթարյան
  • 11:20-12:30՝ Մաթեմատիկական գործունեություն. պատասխանատու` Ելենա Օհանյան

Օգոստոսի 28-31
Օգոստոսի 28

  • 9:30-9:45՝ մուտք Քոլեջ, ջերմաչափում, սովորողների գրանցում
  • 9:45-10:45՝ ուսումնական պլանի, ուսումնառության պայմանագրի, անհատական ուսումնական պլանի քննարկում
  • 10:45-12:00՝ ուսումնական մեյլերի գործածում, բլոգավարություն

12:00-12:30՝ ընդմիջում, շրջայց Քոլեջում

  • 12:30՝ քայլք Մայր դպրոց, Արևմտյան դպրոց, Ագարակ

Օգոստոսի 29-30

  • 12:00-14:00՝ հեռավար ուսուցում

Օգոստոսի 31

  • 9:30՝             մուտք Քոլեջ, ջերմաչափում, սովորողների գրանցում
  • 9:45-10:25՝  լեզվագործունեություն. պատասխանատու՝ Թամար Ղահրամանյան
  • 10:30-11:10՝ Մաթեմատիկական գործունեություն. պատասխանատու` Ելենա Օհանյան
  • 11:15-12:00՝ պարուսուցում. պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան

 

ամառային ճամբար, Հեռավար-առցանց ուսուցում, Ճամբար

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*