Ստեղծագործում են Քոլեջի ուսանողները․ Գոռ Չարվադարյան

Գոռ Չարվադարյանը սովորում է Քոլեջի 1-2 կուրսում։  Նա սիրում է ստեղծագործել։ Ներկայացնում ենք Գոռի մի բանաստեղծությունը և մի փոքրիկ պատմվածք։ Բարի ընթերցում։

Քո պատկե՛րը, քո պատկերը տեսիլք է իմ սրտում,
Քո պատկե՛րը, քո պատկերը երազ է իմ հոգում․

Քո պատկերն եմ ամեն անգամ  տեսնում, երազում,

Քո մասին եմ ես անընդհատ երազում,

Քո  պատկերով եմ ապրում,

Քեզնով  եմ ես շնչում,

Երանի՜ գոնե մի անգամ տեսնեմ

Աչքերիդ պատկերը սև։

 

Գոռն ապրում է Հոլանդիայում իր ծնողների հետ։
Մի անգամ  նա և իր ընկերները, որոշում են մեկնել քաղաքից  դուրս՝ հանգստանալու և  տեսնում են կարմիր, շողշողուն մի քար։

Գոռը հարցնում է.

-Սա ին՞չ է

-Գաղափար անգամ չունեմ, — զարմացած ասաց Գոռի ընկերը։

-Բայց տես՝ ի՜նչ գեղեցիկ է, է՜։

Հա, շա՜տ,- շվարած ասաց Գոռը։

Գիշերը նրանք պառկեցին քնելու, իսկ երբ արթնացան, տեսան, որ կապված  են ինչ-որ փայտից։

Էրիկը, որ մի խարտյաշ տղա է, մոտեցավ նրանց և ասաց.

-Իմ մարդիկ ասում են, որ ձեզ մոտ իմաստության քարն կա, ինձ տվեք այն հենց հիմա։

-Ի՞նչ  իմաստության քար, — ասաց Գոռը։

-Այն կարմիր քարը, որ ձեզ մոտ է, իմաստության քարն է,- ասաց Էրիկը։

— Երբեք, — պատասխանեց Գոռը։

Ասաց թե չէ,  մի փամփուշտ դիպավ Էրիկին, և նա պայթեց, սակայն չմեռավ։ Հայտնվեց տիեզերանավը, որի մեջ նստած է Միքայելը։

Նա ասաց Գոռին.

-Արագ փախիր և հենց ասեմ, քարը պահիր նրա դեմքին

Գոռը ինչքան  ուժ ուներ, վազեց,  և Միքայելն ասաց.

-Պահի՜ր։

Եվ հենց այդ պահին  նա պահում է քարը Էրիկի աչքերին, և  էրիկի դեմքը սկսեց ճաքել։  Վերջիվերջո նա վայր ընկավ ու մեռավ։

Գոռը  ընկերների հետ վերադարձավ տուն։

 

 

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*