Մշակութային, ընթերցողական նախագծերով շաբաթ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
Մարտի 23-27

Մեր մանկավարժությունն անընդհատ է, ինչպես սովորելու մեր ձգտումը, ինչպես կյանքը

Սիրելի՛ սովորողներ, մարտի 23-27-ն առաջարկում ենք հետևյալ նյութերի ընթերցում, պատմական, մշակութային, բնագիտական, մասնագիտական-ուսումնական տեսանյութերի, օտար լեզվով ֆիլմերի դիտում, մշակութային մեդիա թանգարանների այցելություն:
Շարքն այս օրերի ընթացքում կընդարձակվի:
Սիրելի՛ սովորողներ, կարող եք առաջարկել նաև ձեր կողմից ստեղծված ուսումնական նյութերը, փաթեթները:

Ուսումնական ֆիլմեր

Պատմական ֆիլմերի փաթեթը ներկայացնում է պատմության, հասարակագիտության դասավանդող՝ Սամվել Թամազյանը

Բնագիտական, էկոլոգիական ֆիլմերը փաթեթը ներկայացնում է  դասավանդող՝ Նելլի Գեղամյանը

Անգլերեն լեզվով ֆիլմ-հեքիաթների փաթեթը ներկայացնում է անգլերեն լեզվի դասավանդող՝ Լիլիթ Սարգսյանը

Անգլերեն դաս-քննարկումը ներկայացնում է անգլերեն լեզվի դասավանդող՝ Յուրա Գանջալյանը

Լուսնկարչական ֆիլմերը շարքը ներկայացնում է լուսանկարիչ-մասնագետ՝ Սուսան Ամուջանյանը

Նկարիչների, քանդակագործների մասին ֆիլմերի փաթեթը ներկայացնում է Քոլեջի տեխնոլոգ՝ Թերեզա Թումանյանը

Իսպանական ֆիլմերի շարքն առաջարկում է իսպաներեն լեզվի դասավանդող՝ Բելլա Աբրահամյանը

Խաղողի և գինու դպրոց. պատրաստվում ենք խաղողատունկի

Ընթերցողական նախագծեր


Ալբերտո Մորավիայի «Երդում» ստեղծագործություն առաջարկում է ընթերցել հայոց լեզվի և գրականության դասավանդող՝ Թամար Ղահրամանյանը

Կրթահամալիրի շրջանավարտի ստեղծագործություններն առաջարկում է ընթերցել հայոց լեզվի և գրականության դասավանդող՝ Կարինե Պետրոսյանը

Ռուսական գրականության ընթերցում է առաջարկում ռուսերենի դասավանդող՝ Մարիամ Քալանթարյանը

Մշակութային նախագծեր

Աշխարհի թանգարանների մասին նյութը ներկայացնում է Քոլեջի տեխնոլոգ՝ Թերեզա Թումանյանը

Կարի արտադրության և մոդելավորման ոլորտում մասնագիտական նյութերի փաթեթ է աներկայացնում Քոլեջի տեխնոլոգ՝ Մերի Խանջյանը

Լուսանկարները՝ Քոլեջի 5-6 տարեկանների

Հեռավար-առցանց ուսուցում

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*