
Խոսող գիրք
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում նոր նախագիծ է սկսվել։ Գործավար-թարգմանիչների խմբի ուսանողները Գայանե Թերզյանի և Անահիտ Մելքոնյանի ղեկավարությամբ անգլերենից թարգմանում են «Հեքիաթներ 3 տարեկան աղջիկների համար» ժողովածուն։
Փոքրիկ հեքիաթները թարգմանելուց բացի նախատեսվում է այն դարձնել նաև «խոսող-գիրք»։ Սովորողներն ընթերցում և ձայնագրում են հեքիաթները երկու լեզվով։ Արդյունքում հեքիաթները հնարավոր է ոչ միայն կարդալ, այլ նաև լսել թե՛ հայերեն, թե՛ անգլերեն։
Գիրքը նախատեսված է շատ փոքրիկ աղջիկների համար։ Այն կարող են նրանց համար կարդալ ծնողները կամ մանկապարտեզի դաստիարակները։
Բացի այդ, երեխաներն իրենք կարող են լսել հեքիաթները՝ սեղմելով հայերեն էջի բարձրախոսի նկարը։
Մեր մտահղացմամբ՝ գիրքը կարող է օգտակար լինել նաև հայերեն կամ անգլերեն նոր սովորող աշակերտներին։ Նոր կարդալ սովորող աշակերտները կարող են լսել հեքիաթը՝ հետևելով տեքստին, այնուհետև այն կարդալ ինքնուրույն։
More Stories
Ինչպե՞ս բարձրացնել ձեր աշխատանքի արտադրողականությունը
«Արհեստագործ» ամսագրում կարդացե՛ք Սիմոն Ավետիսյանի՝ անգլերենից կատարած թարգմանությունը աշխատանքի արտադրողականությանն ուղղված օգտակար խորհուրդներով։
Թռչնադիտարկում Նուբարաշենում․ տեսանյութ
Նախագծի համակարգումը՝ Նելլի Գեղամյանի, Հասմիկ Ուզունյանի Նկարահանումը՝ Լիլիա Ղուլյանի, Սուսան Ամուջանյանի Տեսանյութը՝ այստեղ
Հարթակում ծնողներ են
Մեզ հյուրընկալվել էին Մերի և Դավիթի հայրիկն և մայրիկը։ Մենք համագործակցեցինք նախակրթարանի 5֊6 տարեկանների հետ։ Ավելի մանրամասն` այստեղ։
Թանգարանների այցելություն
Մայիսի 21-ի Թանգարանային գիշեր տոնի և Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում Քոլեջի 1 կուրսի ուսանողների մի խումբ իրականացրեց Թանգարանից թանգարան նախագիծը:...
Մածուն ենք մերում
Այսօր Մայիսյան 17-րդ ստեղծարար հավաքի շրջանակներում` ըստ մեր նախագծի, այսօր պատրաստեցինք մածուն։ Նյութն ամբողջությամբ` այստեղ։
Հարություն Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբի հոբելյանական համերգ. Լուսաբանումը՝ Ջուլիա Ասրյանի
Համերգային ծրագիրը՝ այստեղ Ֆոտոքրոնիկոնը՝ Սեբաստցի TV-իի կայքում։