Հավաքի ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Մայիսի 12-ին, ժամը՝ 13։00
Մասնակիցներ՝ կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների,
Քոլեջի  դասավանդողներ, սովորողներ, լրագրողական խմբեր

Օրվա համակարգողներ՝ Դիանա Բաղդասարյան, Վարդ Ղարիբյան

Օրվա քննարկումը՝ Մայիսյան հավաքի ամփոփում
Մուտքը՝ հղումով
Հավաքի առաջին մասում՝ 

  • Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում է Մայիսյան հավաքի կլոր սեղանների ընթացքում դեռ չներկայացված նախագիծը / յուրաքանչյուր դպրոցի տրվում է մինչև 2 րոպե ժամանակ/
  • Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում է Մայիսյան հավաքի ձեռք բերումը / մինչև 2 րոպե/

Հավաքի երկրորդ մասում՝ 

  • Մայիսյան հավաքի ընթացքում կուտակված հարցեր, որոնք հղում ենք  կրթահամալիրի տնօրենին

Դպրոցների, Քոլեջի մասնակից խմբեր՝

  • Արևելյան դպրոց

Նորիկ Գաբրիելյան. սովորող
Նարե Կարապետյան. սովորող

Մարիաննա Գրիգորյան. սովորող
Էվա Պետրոսյան. սովորող
Արամ Խաչատրյան. սովորող
Սոնա Փափազյան. դասավանդող

Գոհար Սմբատյան. դասվար
Վիրաբյանների ընտանիք

  • Հյուսիսային դպրոց
Մելանյա Քեքեջյան. սովորող
Արսինե Բադալյան. սովորող
Քրիստինե Շահբազյան

Լիանա Հակոբյան. դասավանդող
Չորս սովորող

  • Ավագ դպրոց

Հասմիկ Ղազարյան. դասավանդող
Իրինա Ապոյան. դասավանդող
Չորս սովորող

  • Քոլեջ

Միլենա Կիրակոսյան. սովորող
Անահիտ Աբգարյան. սովորող
Անի Բարսեղյան. սովորող
Մերի Պետրոսյան. սովորող
Կարինե Պետրոսյան. դասավանդող

Հավաքի կարևորը՝

Եվ վերջում, ի՞նչ է ինձ համար լինել սեբաստացի կրթահամալիրի ծնող։ Դա պատրաստ լինել նրան, որ կամայական պահի երեխադ կարող է արտահայտել իր կարծիքը ու պնդել իր տեսակետը։ Հասկանալ, որ քո երեխան ուսուցչի համար իր  դասարանում 30 հոգու մեջ X համար չէ, այլ Դավիթն է՝ իր եզակի տեսակով, իր ուրույն բնավորությամբ ու էմոցիաներով։

Լիանա Գևորգյան, Դավիթ և Արեգ Տոնոյանների ընտանեկան դպրոց։

Այսօր ես տեսա մի հարթակ, ուր կարող են միավորվել հանրապետության ցանկացած վայրում գտնվող անձիք, բարձրացնեն հարցեր՝ փորձելով գտնել լուծումներ: Ես Սեբաստացի եմ ինչի համար և՛ ուրախ եմ, և՛ շնորհակալ։ Կարծում եմ մինչև մյուս հավաք, նորից կունենամ շատ ձեռքբերումներ, առաջընթացներ և կմասնակցեմ շատ ուրիշ հետաքրքիր նախագծերի։

  • Մայիսյան հավաքի նախորդ տարիների նախագծերից իր համար կարևոր նախագծերն է առանձնացրել Անահիտ Աբգարյանը

Այդ տարվա պատումներից մեկում տիարը մի խոսք ունի, որը կառանձնացնեմ այս նյութում՝ ՙԵս ինտերնետին, մեդիային, սրանց շնորհիվ մեր ինտերնետ կայքին, որ ինձ սիրելի անուն ունի mskh.am, շատ եմ պարտական: Ի՞նչ պիտի լիներ իմ հալը առանց քեզ, օրեցօր ինձնից ավելի հայտնի դարձող իմ հարազատ mskh.am: Ինչ-որ հատուկ խոսքի համար չեմ առանձնացրել, այլ պարզապես՝ ինձ շատ դուր գալու համար: Տիար Բլեյան, հավատացնում եմ Ձեզ, որ ձեզնից առավել հայտնի մարդ չկա, հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

  • Մայիսյան 14-րդ հավաքի Դպիրյան հոդվածների իր ընտրանին է ներկայացնում Անի Բարսեղյանը:

Ես ավելի քան գոհ եմ այս միջավայրում սովորել։ Կրթահամալիրը առանձնահատուկ է, տարօրինակ հաճելի շունչ է տիրում այստեղ։ Եվ ես միայն երջանիկ կլինեմ, եթե իմ ընկերները, հարազատները սովորեն ինձ հարազատացած կրթահամալիրում։ Առցանց դպրոցը հնարավորություն տվեց ավելի շատ տարածել Քոլեջը։
Կխոսեմ միայն իմ մասին։ Տեսանյութերը, որ նկարել, պատրաստել եմ և ուղարկել  ընկերներիս,  հարազատներիս, ու հիմա նրանք գիտեն, թե որքան հետաքրիր է կրթահամալիրը։

Մայիսյան հավաք

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*