Բնական խնամքի միջոցներ

«Խոտաբույսերից պատրաստված, բնական նյութերից պատրաստված խնամքի միջոցների ստացում տնային պայմաններում» նախագիծը հետաքրքրեց մեր քոլեջի իգական սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Ստացա բազմաթիվ հետաքրքիր խորհուրդներ, բաղադրատոմսեր: Ուսանողուհիները ակտիվորեն կիսվեցին իրենց գեղեցկության գաղտնիքներով: Հետաքրքիր նյութեր ներկայացրեցին Միլենա Կիրակոսյանը, Ֆլորա Աճեմյանը և 2-րդ կուրսի ուսանողուհիներ Նարինե Մակարյանը, Քնարա Գրիգորյանը, Մերի Համբարձումյանը: Նախագիծը դարձավ իսկական ընտանեկան նախագիծ, աղջիկները քննարկում և ներկայացնում էին իրենց մայրիկների և տատիկների կողմից գործածվող բաղադրատոմսերը:

Կից ներկայացնում եմ Լիլյա Ռուստամյանի, Դիանա Բարսեղյանի և Օկսանա Հարությունյանի տեսագրությունները:

https://youtu.be/ZcWjaP-nQ6Q

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*