Օրվա գույնը. Ջուզեպպե Վերդի

Ջուզեպպե Վերդին նշանավոր  իտալացի  կոմպոզիտոր է։ Համարվում  է  19-րդ  դարի  առավել  ազդեցիկ  օպերային  երգահաններից  մեկը։  Գրել  է  28  օպերա,  որոնցից  շատերը,  այդ թվում` «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տրուբադուր», «Աիդա», «Օթելլո» օպերաները, ընդգրկված են ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում։

Ջուզեպպեն նյարդային և արտակարգ տպավորվող երեխա էր։ Երբեմն նա այնպես էր զայրանում ու բորբոքվում, որ կորցնում էր ինքն իրեն։ Տարիքին անհամեմատ լուրջ,ուրիշների նկատմամբ ամաչկոտ ու լռակյաց, նա հաճախ թվում էր անմարդամոտ, նույնիսկ մռայլ։ Միևնույն ժամանակ քնքշորեն խնամում էր փոքրիկ քրոջը, որը հաճախ էր իր հիվանդանում:

1832  թվականին Միլանի կոնսերվատորիա հայտնվեց շատերին անծանոթ երիտասարդ կոմպոզիտորը, ով համոզում էր տնօրենին լսել իր  գործերը: Տնօրենը լսելուց հետո ասաց. «Մի կողմ թողեք կոնսերվատորիա ընդունվելու գաղափարը:  Եթե դուք այդքան մեծ ցանկություն ունեք զբաղվել երաժշտությամբ, քաղաքային երաժիշտների շրջանակներում փնտրեք մասնավոր ուսուցչի»: Տասնյակ տարիներ անց Միլանի կոնսերվատորիան  պայքարում էր՝ Ջուզեպպե Վերդիի անվամբ կոչվելու իրավունքը ստանալու համար:

 

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*