Ճանապարհը տանում է Արատեսի դպրական կենտրոն

Ճամփորդում ենք Արատեսի դպրական կենտրոն
Ճամփորդության ժամանակահատվածը՝ հուլիսի 2-4
Ճամփորդության պատասխանատուներ՝ Տաթև Բլեյան և ընկերներ 

Նախագծի նպատակը՝
Արատեսի դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ`

  • Դպրական կենտրոնի մաքրություն, խնամք
  • Մետաղյա մահճակալների ներկում
  • Դպրական կենտրոնի տների պատուհանների շրջանակների լաքապատում
  • Դպրական կենտրոնի տների հարդարման աշխատանքներ, միջավայրի լուծումներ
  • Խոտհունձ, խոտքաղ

Արատեսի դպրական կենտրոն մեկնում ենք՝ Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Զորաց Եկեղեցի-Հերմոն-Արատես

Վերադառնում ենք՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան

Կանգառներ՝

  • Սևանա լիճ, Հայրավանք
  • Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
  • Արգիճի, Արփա, Եղեգիս, Արատես գետեր
  • Հերմոնի վանք
  • Զորաց եկեղեցի
  • Սուրբ Կարապետի եկեղեցի
  • Արատեսի վանք
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս

Օրվա ռեժիմ.
Օր 1-ին

  • 9:00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
  • Եղեգիսի խոշորացված համայնքի մշակութային հուշարձանների այցելություն՝ Հերմոնի վանք, Զորաց եկեղեցի, Սուրբ Կարապետի եկեղեցի
  • 14։00՝ ժամանում Արատեսի դպրական կենտրոն
  • 14։30-15։30՝ ճաշ, տեղավորվում ենք դպրական կենտրոնում
  • 15:00-18:00՝ միջավայրի բարեկարգման աշխատանքներ
  • 18:00-20:00՝ քայլք դեպի Արատեսի վանք, քայլք երեկոյան Արատեսով
  • 20:00-21:00՝ ընթրիք, հանգիստ
  • 21:00՝ գիշերային քննարկումներ, հաջորդ օրվա աշխատանքների պլանավորում, զրույցներ, ընթերցումներ, հանգիստ

Օր 2-րդ

  • 8։00 վերկաց
  • 8։00-8:30՝ հիգիենայի ժամ
  • 8։30-9:30՝ նախաճաշ
  • 9:30-14:30՝ Արտ-միջավայր նախագծով աշխատանք
  • 14:30-15:30՝ Ճաշ
  • 15:30-20:00՝ Արտ-միջավայր նախագծով աշխատանք
  • 20:00-21:00՝ ընթրիք, հանգիստ
  • 21:00՝ հաջորդ օրվա աշխատանքների պլանավորում, գիշերային քննարկումներ, զրույցներ, ընթերցումներ, հանգիստ

Օր 3-րդ

  • 8։00 վերկաց
  • 8:00-8:30՝ հիգիենայի ժամ
  • 8:30-9:30՝ նախաճաշ
  • 9։30-10։30՝ միջավայրի մաքրություն
  • 10:30-13:00՝ քայլարշավ Արատեսով, Արատեսի կիրճով
  • 13:00-14:00՝ ճաշ
  • 14:30՝ Վերադարձ Երևան

Մասնակիցներ՝

  1. Տաթև Բլեյան. Քոլեջի ղեկավար
  2. Արմինե Մովսիսյան. Արևելյան դպրոցի դասվար
  3. Արմինե Մանուկյան. Արևելյան դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ
  4. Անի Միրզոյան. Արևմտյան դպրոցի դասավանդող
  5. Անի Ենգոյան․ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ
  6. Մարիամ Խաչատրյան. Արևմտյան դպրոցի դասվար
  7. Արև Բալջյան. Հարավային դպրոցի տեխնոլոգ-դասավանդող
  8. Անուշ Ներսիսյան. Հարավային դպրոցի դասավանդող
  9. Միլենա Մանուչարյան. Հարավային դպրոցի դասավանդող
  10. Մարիամ Մխիթարյան. Քոլեջի կազմակերպիչ
  11. Մոնա Մխիթարյան. Մարիամի աղջիկը
  12. Նելլի Թովմասյան. Արևելյան դպրոցի դասվար
  13. Նելլի Թովմասյանի տղան
  14. Վահան Սերոբյան. Տաթև Բլեյանի տղա

Մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • քնապարկ
  • ճանապարհի բրդուճներ
  • ջուր
  • տաք հագուստ
  • անհատական կենցաղային իրեր
  • բժշկական դիմակ

Արտ-միջավայրի աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել՝

  • դեղին ներկ՝ 10 լ
  • սև ներկ՝ 10 լ
  • սպիտակ ներկ՝ 5 լ
  • կանաչ ներկ՝ 10 լ
  • կարմիր ներկ՝ 5 լ
  • մոխրագույն ներկ՝ 5 լ
  • կապույտ ներկ՝ 3 լ
  • լուծիչ՝ 5 լ
  • լաք՝ 15 լ
  • վրձին՝ 20 հատ
  • շուշաթուղթ՝ 2 մետր
  • Վուշի թել՝ 2 կապ
  • Ձկան թել՝ 1 հատ
Ճամփորդություններ

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*