Ընկերության ճամբար Արատեսում

Հուլիսի 2-4 աշխատանքային խմբով ճանապարհ ընկանք դեպի Արատեսի դպրական կենտրոն։
Ճամփորդությունը աշխատանքային էր։ Ճամբարի մասնակիցների մի խմբի հետ դեռ չէի ճամփորդել, դեռ հաց չէինք կիսել։ Նոր ճամփորդների հետ հետաքրքիր էր։ Բացահայտեցի  Արմինե Մանուկյանին։ Հետաքրքիր եռյակ էր Հարավային դպրոցի խումբը։ Սիրելի դարձավ Նելլի Թովմասյանը իր սիրուն Լեոյի հետ։
Նախատեսել էինք կատարել հետևյալ աշխատանքները՝

  • Միջավայրի մաքրություն
  • Մահճակալների ներկում
  • Միջավայրի լուծումներ
  • Պատուհանների, դռների լաքապատում

Նախատեսված աշխատանքներից չենք իրականացրել պատուհանների, դռների լաքապատումը և մի մի սենյակի մահճակալների ներկումը։ Այդ աշխատանքը կկատարենք հուլիս ամսին նախատեսվող հաջորդ ճամփորդության ընթացքում։

Ճամբարի մասնակիցները ներկայացնում են հաշվետվություն-պատումները։

Խումբը նույնպես հետաքրքիր էր։Հավաքվել էին կրթահամալիրի տարբեր օղակների դասավանդողներ, որոնց հետ, աշխատանքի բերումով, այդքան էլ ծանոթ չէին, իսկ այս օրերը մեզ մտերմացրին, սիրել տվեցին իրար։Պատմում է Հարավային դպրոցի մայրենի լեզվի ուսուցիչ՝ Անուշ Ներսիսյանը:

Վաղ առավոտյան հավես խմբով շարժվեցինք  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ու ուղևորվեցինք դեպի Արատես: Թեև նպատակակետը կոնկրետ էր, հստակ մշակված նախագծով, բայց Հայաստանով շրջելիս, ոնց կարելի է մի քանի կանգառ չանել ու չհիանալ տեսարաններով, բնապատկերներով: Գրում է Արևմտյան դպրոցի դասվար՝ Մարիամ Խաչատրյանը։

Հուլիսի 2-4-ը դասավանդողների փոքր խմբով Արատեսում էինք:
Եռօրյա ճամբարի ընթացքում՝ Art-միջավայր նախագծով, իրականացրինք տնակների ձևավորման, թարմեցման աշխատանքներ։ Միջավայրի աշխատանքներն են ներկայացնում տեխնոլոգ՝ Արև Բալջյանը։

Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։ Պատմում է Արևմտյան դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ՝ Անի Ենգոյանը։

ճամբարի կանգառներով անցնում է, ներկայացնում է Քոլեջի կազմակերպիչ՝ Մարիամ Մխիթարյանը։

Միջավայրի լուծումներ, կոկիկ միջավայր

Արատեսում ծնված ընկերություն

Ուսումնական մեղվանոց

 

ամառային ճամբար, Ճամբար, Ճամփորդություններ

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*