Ֆիլմադարանն առաջարկում է

Տրվեց ֆիլմադարան ակումբի մեկնարկը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, խնդրում եմ ծանոթանալ այս հղումով։ Այս շաբաթ ֆիլմադարանն առաջարկում է դիտել և քննարկել այս երկու ֆիլմերը՝ Քրիստոֆեր Նոլան «Սկիզբ»,                 Ա․ Տարկովսկի «Հայելի»

«Սկիզբ» (անգլ.՝ «Inception») Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ թրիլերն է, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա: Պրոֆեսիոնալ լրտեսները օգտագործում են հատուկ հնարքներ չափազանց կարևոր տեղեկություններ ձեռք բերելու համար, նրանք դա անում են մտնելով այլ մարդկանց երազների մեջ, որը կոչվում է «ներածում»: Ֆիլմում մեծ նշանակություն է կրում այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մի քանի մարդկանց մտնել նույն երազի մեջ։

 

«Հայելի» ֆիլմն առանձնահատուկ տեղ է գրավում Անդրեյ Տարկովսկու արվեստում։ Ֆիլմ-խոստովանանք՝ անսովոր ոճով նկարահանված, ավանդական շարադրանքի օրենքներից դուրս։

Ֆիլմի մասին է գրում քոլեջի սովորող Մերի Զաքարյանը։

Ֆիլմը նկարահանելու ընթացքում Տարկովսկին ասել է․ «Միակը, ինչի մասին հիմա կարող եմ վստահ պնդել, այն է, որ մեր կողմից այժմ նկարահանվող ֆիլմն ընդհանուր ոչինչ չի ունենալու ավանդական կինեմատոգրաֆի հետ՝ սյուժեի շարադրանքի և պատմության հիմքի վրա կառուցված։ Ֆիլմի մի քանի գործող անձինք պարզապես սովորական մարդիկ են՝ իրականության մեջ գոյություն ունեցող և մեծ էկրանին իրենք իրենց խաղացող․․․ Գործող անձինք պիտի խառնվեն, և պիտի լինեն պահեր, երբ այնքան էլ հասկանալի չէ, թե ով ով է․․․»։

Սիրելի սովորողներ,դասավանդողներ, եղեք ակտիվ,համարձակ։ Ֆիլմը դիտելուց հետո ձեր կարծիքը,միտքը,զգացմունքը հրապարակեք բլոգում և հղումն ուղարկեք էլեկտրոնային հասցեին՝ [email protected]

Բլոգին կարող եք հետևել նաև Մեդիագրադարանի կայքից։

Ֆիլմադարան

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*