Ֆիլմադարանի առցանց հանդիպում

Ֆիլմադարանը  հրավիրում  է առցանց հարթակում  հանդիպում- քննարկման Teams հավելվածով։ Քննարկելու ենք «Անտեսանելի հյուրը» ֆիլմը։

  • Հանդիպման օրը՝ օգոստոսի 6
  • Ժամը՝ 14։00
  • Հանդիպման պատասխանատուներ՝ Մարիամ Մխիթարյան, Սուսան Ամուջանյան
  • Մասնակիցներ՝ «Մուտք կրթահամալիր»  ճամբարականներ, սովորողներ,ուսուցիչներ և բոլոր ցանկացողները
  • Միացեք մեզ այս հղումով։

«Անտեսանելի հյուրը» (իսպ.՝ Contratiempo, «դժբախտ պատահար, խոչընդոտ»)՝ իսպանական դետեկտիվ թրիլեր։ Համաշխարհային պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում սեպտեմբերի 23-ին, իսկ Իսպանիայում՝ 2017 թվականի հունվարի 6-ին։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է Օրիոլ Պաուլոն։

Ադրիան Դորիան երիտասարդ գործարար է, ով մեղադրվում է իր սիրուհու՝ Լաուրա Վիդալի սպանության մեջ: Նա չի ընդունում իր մեղքը և մինչև դատը տնային կալանքի տակ էր։ Նրա իրավաբան՝ Ֆելիքսը վարձում է փաստաբան Վիրջինիա Գուդմանին, ով չի պատրաստվում պարտվել այս գործը, քանի որ դա նրա կարիերայի վերջին գործն էր։ Երեկոյան՝ մինչ դատը, Վիրջինիան գալիս է Ադրիանի մոտ, որպեսզի գտնի պաշտպանության լավագույն ռազմավարությունը։ Նա ասում է, որ նրանք ունեն երեք ժամ, և խնդրում է Ադրիանին պատմել ամեն ինչ․․․․․․

Ֆիլմադարան

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*