Հրաման թիվ 233

Նկատողություն հայտարարելու մասին.

                                                                                                                                                                               14.10.2017թ

Ուսումնառության պայմանագրի 4.2.6 կետը (չծխել, չօգտագործել ոգելից խմիչքներ, չունենալ ծխախոտ, ոգելից խմիչք, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ պարագաներ, առարկաներ, մարմնի վրա դաջվածք, զերծ մնալ մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, մոլախաղերից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից)  խախտելու, կրթահամալիրի տարածքում ծխելու համար Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի սովորող Վոլոդյա Ղուկասյանին հայտարարել խիստ նկատողություն:

Գրասենյակի ղեկավարին՝ հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր սովորողներին և զգուշացնել, որ ուսումնառության պայմանագրի 4.2.6 կետը խախտելու դեպքում կլուծվի նրանց հետ կնքված պայմանագիրը:

 

Կրթահամալիրի տնօրեն՝               Ա. Բլեյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով