Հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի աշխարհից

 

1. Ծամոնը ուղեղի ակտիվության խթանիչ է.ուսանողները, ովքեր ծամոն են ծամում մաթմեատիկական թեստերի ժամանակ, ավելի լավ արդյունքներ են ունենաում:
2. 2520 թվի յուրահատկությունը. 2520 թիվը ամենափոքր բնական թիվն է, որն առանց մնացորդի բաժանվում է 1-ից 10 բոլոր թվերի վրա:
3. Փողկապը որպես մաթեմատիկական հետազոտության օբյեկտ. գիտնականները պարզել են, որ գոյություն ունի փողկապը կապելու 177147 եղանակ:

4. Աշխարհի գիտական ժառանգությունը. 1900 թվականին աշխարհի բոլոր մաթեմատիկական հետազոտությունները կարելի էր տեղավորել 80 գրքերում: Այսօր դրանք քանակն այնքան է ավելացել, որ դժվարությամբ կտեղավորվեն 100.000 գրքերում:
5. Ծննդյան օրերի պարադոքսը. ծննդյան օրերի պարադոքսը կայանում է նրանում, որ 23 մարդկանց մեջ 50% հավանականությամբ առնվազվ երկու մարդու ծննդյան օրը կհամընկնի:


6. Համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ.2010 թվականին մաթեմատիկայի համաշխարհային օրվա շրջանակներում 1,13 մլն ուսանող աշխարհի 235 երկրներից ռեկորդ են սահմանել՝ ճիշտ պատասխանելով 479,732,613 հարցերին:
7. Ճիշտ պատասխանի համար 1 միլիոն դոլար. Կլեյի մաթեմատիկական ինստիտուտը առաջարկում է մեկ միլիոն դոլար նրան, ով կլուծի երեք վարկածներից գոնե մեկը՝ Խոդջայի, Պուանկարեի, Ռիմանի վարկածները:
8. Երկրաչափական յուրահատկություն. նույն պարագծով բոլոր երկրաչափական պատկերների մեջ ամենամեծ մակերեսը ունի շրջանը:
9. Թվային սնահավատություն. Չինաստանի շատ հիվանդանոցներում 4-րդ հարկ գոյություն չունի, որովհետև չինարենում այն նշանակում է մահ:
10. Google-անվանումը առաջացել է Googol բառից, ինչը նշանկում է 100 զրոներով թիվ: Իսկ Google բառը գրված է եղել առաջին ներդնողի` հիմնադիրներին ուղարկված չեկի վրա: Դրանից հետո նրանք ընկերությունը հենց այդպես էլ անվանեցին:
11. Անգլիացի մաթեմատիկոս Աբրահամ դե Մուավրը հասուն տարիքում հանկարծ հայտնաբերեց, որ իր քնի տևողությունը օրական 15 րոպեով երկարում է։ Թվաբանական պրոգրեսիա կազմելով, նա որոշեց այն օրը, երբ քունը կհասնի 24ժամի․ 1754 թվականի նոյեմբերի 27-ը։ Այդ օրն էլ նա մահացավ։
12. Հավատացյալ հրեաները աշխատում են խուսափել քրիստոնեական խորհրդանիշներից և ընդհանրապես նշաններից, որոնք նման են խաչին։ Օրինակ, հրեական որոշ դպրոցների աշակերտները + նշանի փոխարեն գրում են շրջված «т» կրկնող նշանը։
13. Ռյոլոյի եռանկյունին դա երկրաչափական մարմին է, որն առաջանում է շրջագծի 3 հավասար շրջանակների հատումից։ Ռելոյի եռանկյունու հիման վրա պատրաստած շաղափը, թույլ է տալիս շաղափել քառակուսի բացվածք (2% անճշտությամբ)։ Ավելի մանրամասն՝ այստեղ:

14. Ռուսական մաթեմատիկական գրականության մեջ զրոն բնական թիվ չէ, իսկ արևմտյանում, ընդհակառակը, պատկանում է բնական թվերի շարքին։

15. Ամերիկացի մաթեմատիկոս Դանցիգը, մի անգամ ուշանալով դասերից, կարծում է, որ գրատախտակին գրածը տնային հանձնարարություն է։ Այն նրան թվում է բավականին բարդ, սակայն մի քանի օր անց, նրան հաջողվում է այն լուծել։ Պարզվում է, որ նա լուծել է վիճակագրության երկու «անլուծելի» խնդիրներ, որոնք փորձում էին լուծել շատ գիտնականներ։

16. Կազինոյում ռուլետկայի բոլոր թվերի գումարը հավասարվում է սատանայի թվին․ 666։
17. 1998 թվականին տեղափոխվելով «Ինտեր», Ռոբերտո Բադժոն խնդրեց իրեն սիրելի 10 համարը: Ռոնալդոն զիջեց նրան, բայց պահանջեց 9 համարի վերնաշապիկը, որի ներքո հանդես էր գալիս Իվան Սամորանոն: Նա վերցրեց 18 համարը, բայց վերնաշապիկի վրա նկարեց գումարածի նշան՝ մեկի և ութի մեջտեղում:
18. Վան Գոգի նկարները ուսումնասիրած մաթեմատիկոսները, եկան եզրակացության, որ նրա որոշ կտավներում պտուտահողմերը ճիշտ նկարագրում են աչքի համար անտեսանելի օդի տուրբուլենտ հոսքերը: Դա արտահայտվում է նրանում, որ նկարների վրա կետերի քիչ կամ շատ պայծառությունը համեմատական է տուրբուլենտության մաթեմատիկական մոդելավորման դեպքում համապատասխան կոորդինատների հոսքին: Գիտնականները նաև նշում են, որ այդպիսիս նկարները, այդ թվում և հանրահայտ «Աստղալից գիշերը», նկարվել են Վան Գոգի կողմից հոգեկան անհավասարակշռության վիճակում:

19. Ամեն անգամ երբ դուք խառնում եք խաղաքարտերի կապոցը,դուք ստեղծում եք խաղաքարտերի հաջորդականություն, որը շատ մեծ հավանականությամբ երբեք գոյություն չի ունեցել:Համակցությունների թիվը սովորական խաղային կապոցում հավասար է 52-ի կամ 8×1067-ի:Որպեսզի հասնել գոնե 50% համակցությունը երկրորդ անգամ ստանալու հավանականությանը,պետք խառնել կապոցը 9×1033 անգամ: Իսկ եթե տեսականորեն ստիպել ամբողջ մոլորակի բնակչությանը վերջին 500 տարիների ընթացքում անընդմեջ խառնել խաղաքարտերը և ամեն վայրկյանին ստանալ նոր կապոց, արդյունքում կստացվի 1020-ից ոչ ավել հաջորդականություն:
20. Մեր կողմից օգտագործվող տասնային հաշվարկման սիստեման հայտնվել է այն պատճառով, որ մարդու մոտ ձեռքերի վրա կա 10 մատ: Վերացական հաշվի հնարավորությունը մարդկանց մոտ միանգամից չի հայտնվել, իսկ հաշվի համար մատերը օգտագործելը պարզվեց ամենա հարմարն է: Մայաների քաղաքակրթությունը և նրանց հետ կապ չունեցող չուչկիները օգտագործում էին քսանային հաշվարկման համակարգը, օգտագործելով ոչ միայն ձեռքի մատները, այլ նաև ոտքինը: Հին Շումերում և Բաբելոնում տարածված քսանային և վաթսունային համակարգերում նույնպես օգտագործվում էին ձեռքի մատները:
21. 0-ն ժամանակակից մաթեմատիկայի հիմքն է դարձել: Չնայած մենք հաշվարկը սկսում ենք 1-ից, մաթեմատիկներն ու ծրագրավորողները սկսում են 0-ից: Այն հայտնի է, որպես չեզոք էլեմենտ: Եթե դուք ինչ որ թիվ ավելացնեք, կամ հանեք 0-ից, ապա թիվը չի փոխվի: Եթե յուրաքանչյուր թիվ բազմապատկենք 0-ով, դուք կստանաք 0: Յուրաքանչյուր թիվ բարձրացրած 0 աստիճան հավասար է 1-ի: Բայց դուք չեք կարող թիվը բաժանել 0-ի: Հին հռոմեացիների հաշվի մեջ 0 համարը բացակայում էր, մինչ այժմ անհնար է գրել 0 համարը հռոմեական թվերով:
22. 7 թիվը համարվում է ամենահաջողակը: Գոյություն ունի շաբաթվա մեջ 7 օր, 7 մահացու մեղք և 7 բարերար, 7 մայրցամաք, ծիածանի 7 գույն, 7 երաժշտական նոտա, արարման 7 օր և այլն:

23. Ոսկե հատվածք կամ ոսկե միջինը դա մեծություն է, որը հավասար է 1,6180339887 և արտահայտում է ունիվերսալ կատարյալ համամասնությունները գիտության մեջ և արվեստում: Շատ նկարիչներ և քանդակագործներ օգտագործել են ոսկե հատվածքը իրենց աշխատանքներում, քանի որ հենց այդպիսի համամասնություններն են համարվում էսթեթիկապես հաճելի:

24. Համաձայն Պյութագորասի՝ 5 թիվը մարդու միկրոտիեզերքի կատարյալ թիվն է: Արիստոտելը 5-րդ տարերքն է ավելացրել 4 տարերքներին (կրակ, ջուր, օդ, հող) և անվանել եթեր, որը հիմք հանդիսացավ ալքիմիկների հոգևոր փորձերի համար: Նաև 5 թիվը ունի հոգևոր նշանակություն և տարբեր մշակույթներում այն յուրահատուկ սիմվոլ է:
25. 8 թիվը համարվում է կատարելության թիվ: Այն ասոցացվում է անսահմանության հետ, իսկ հին եգիպտացիների մոտ այն համարվում էր հավասարակշռության և տիեզերական խաղաղության թիվ:
26. Ֆիբոնաչիի թվերը անվանվել են ի պատիվ իտալացի մաթեմատիկոս Լեոնարդո Պիզանացու, առավել հայտնի որպես Ֆիբոնաչի, ով Եվրոպային ծանոթացրեց տասնորդական և արաբական թվերի հետ: ամեն հաջորդ թիվը հավասար է նախորդ երկու թվերի գումարին: Ֆիբոնաչիի հաջորդականությունը բնության մեջ նկատվում է կենդանիների և բույսերի մոտ: Արևածաղկի, արքայախնձորի, սոճու կոների (շիշկա) սերմերի նախշերում և նույնիսկ մարդու մարմնում (մեկ քիթ, երկու աչք, երեք վերջույթային սեգմենտ, հինգ մատ):
27. Ակնթարթը վայրկյանի մեկ հարյուրերոդն է:
28. Առաջին կին մաթեմատիկը եղել է՝ Հիպաթիան Ալեքսանդրիայից:
29. Հավասարման նշանը հայտնվեց համեմատաբար վերջերս ՝ 16-րդ դարում:
30. Բացասական թվերը հայտնվել են 19-րդ դարում:
31. Հին եգիպտացիները չէին օգտագործում կոտորակները և բազմապատկման աղյուսակը:
32. Առաջին քառակուսային հավասարումները հայտնվել են Հնդկաստանում 6-րդ դարում:

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*