Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի նախարար

Մենք` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի ուսանողներս, Ձեզ ենք դիմում՝ խնդրելով հիմնավորել մեր կրթահամալիրի դիմումին Ձեր՝ «նպատակահարմար չեմ գտնում» պատասխանը։

Ցավալի է, որ 1989 թվականից գործող և մինչև օրս մեծ ջանքերով և անձնվեր աշխատանքով պահպանված կառույցը կանգնած է մի խնդրի առաջ, որը չեք ուզում լուծել և դա չունի բացատրություն ձեր կողմից։

Կրթահամալիրի միջավայրը և ուսուցման մեթոդներն էին պատճառը, որ մեր ընտանիքները որոշեցին մեր ուսումը շարունակելու համար ընտրել հենց այս հաստատությունը։ Եվ մենք չենք ուզում, որ մեր միջավայրում ինչ-որ բան փոխվի։

Մեզ սովորեցնում են, որ մենք «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ» ենք։ Բայց որպեսզի շարունակենք «հպարտ քաղաքացիներ» մնալ, ուզում ենք, որ մեզ հարգեն, մեր կարծիքը հաշվի առնեն, անհրաժեշտության դեպքում նաև հիմնավոր բացատրեն, թե ինչպես և ինչու է ընդունվում մեզ առնչվող այս կամ այն որոշումը։

Մենք գիտենք, որ նոր՝ «պետական հիմնադրամ» իրավական կարգավիճակը ավելի շատ հնարավորություններ է տալու կրթահամալիրին աշխատելու, միջազգային կապեր հաստատելու, մանավանդ որ Հայաստանում արդեն կան նման կարգավիճակ ունեցող դպրոց ու քոլեջներ։ Իսկ ինչո՞ւ մենք չենք կարող դառնալ «պետական հիմնադրամ»։ Ի՞նչ է սա. խտրականությո՞ւն, թե՞ կամայականություն։

Գրում են Քոլեջի ուսանողները:
Աղբյուրը՝ Անի Պետրոսյանի բլոգում

Հանրային կյանք

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*