Ճամփորդություն դեպի Վարդենիկ գյուղ՝ տեսա, սովորեցի, ոգևորվեցի…

11.09.2020-ին այցելեցինք Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղը: Սևանա լիճը ճանապարհին, հրաշք Կոթավանքը իր ներսում գտնվող ջաղացով..սա դեռ միայն ճանապարհն էր դեպի Արմինե Մովսիսյանի հայրենիքը: Այցելելով այսպիսի գեղեցիկ տեսարաններով հագեցած մի վայր հասկանում ես, թե որտեղից են մարդիք ստանում ստեղծելու, արարելու, իրենց շուրջը բարություն և հոգատարություն տարածելու էներգիա: Բնությունը, մաքուր օդը, հյուրընկալ դրական մթնոլորտը դաստիարակում է բնության պես մաքուր և անարատ հոգով մարդկանց:

Գյուղ այցելելու մեր նպատակն էր ծանոթանալ Սարերի բարիք ապրանքանիշի հիմնադիր Արտուշ Խաչատրյանը արդեն միքանի տարի է ինչ զբաղվում է լոլիկի չրի արտադրությամբ և վերջերս դուրս է եկել միջազգային շուկա: Համագործակցելով Ռիո Գրանդե կազմակերպության հետ արտահանում է իր մապրանքը ԱՄՆ: Նշեմ, որ Արտուշը արտահանում և վաճառում է, ոչ միայն լոլիլկի չիր, այլև տարբեր տեսակի խոտաբույսեր, ավելուկ, չիչխանի չիր, որը օդտագործվում է որպես թեյ…Հատկանշական է, որ Արտուշը ապահովում է իր համագյուղացիների համար մթերումը: Յուրաքանչյուր գյուղացի կարող է համագործակցել Արտուշի հետ, այսպիսով նա պապահովում է աշխատատեղեր, ինչը արդիական է գյուղացիների համար, որոնց եկամուտը ցավոք կախված է մթերող հիմնարկների քմահաճույքից: Բացի այդ Արտուշը բարեգործությամբ էլ է զբաղվում՝ նախորդ օրը իր ընկերների հետ գումար էին հավաքել և կով գնել իրենց համագյուղացու համար:

Արտուշը շատ ջերմ հյուրնկալեց մեր սովորող-սովորեցնողների թիմը: Մենք էլ միանգամից աշխատանքի անցանք և շատ արագ միքանի մեծ արկղ լոլիկ վերամշակեցինք՝ պատրաստեցինք չորացմանը: Մեր Քոլեջի ուսանողուհիների փոքրիկ թիմը հավեսով աշխատեց և մասնակցեց արտադրության այս փուլին: Ի դեպ նշեմ, որ չորացումը կատարվում էր մի քանի փուլերով, և նախքան չորացնելը ծխեցվում էր ծծումբով, որը օգտագործվում էր որպես մանրեասպան միջոց: Այնուհետև 24 ժամ մնում էր գերժամանակակից չորանոցում և այնուհետև տեղափոխվում տանիք, որտեղ բնական պայմաններում չորանում էր ևս մի քանի օր:

Մեր ճամփորդությունը եզրափակվեց Վարդենիկ գյուղի ձորը այցելությամբ: Հրաշք բնություն, խնձորենիների կախարդական այգի, գետը և արահետը…

Շնորհակալ եմ ուսումնական, հավես, իսկական սեբաստացիական օրվա համար՝ տեսա, սովորեցի, ոգևորվեցի, որոշեցի նախագծել-աշխատել և առաջ գնալ:

Կից ներկայացնում եմ Զբոսաշրջության բաժնի 2 կուրսի ուսանողուհի Մարիամ Շախվերդյանի լուսաբանումը

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*