Ուսումնական ճամփորդություն դեպի Հրեշտակների ձոր

Ճամփորդության նախագիծը՝ այստեղ: Հետաքրքիր պահերը՝ տեսանյությում:

Հրեշտակների Ձորը գտնվում է Արարատի մարզի Դաշտաքար գյուղում, մարզկենտրոնից մոտ 19կմ հեռավորության վրա։ Այս տարածքը ընկած է Արարատյան դաշտի նախալեռներում, Վեդի գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 970 մ բարձրության վրա։ Երեք կողմից շրջապատված է ցածր, բուսականությամբ աղքատ լեռներով։ Հրեշտակների Ձորը շրջապատված է՝ Դահնակի, Երանոսի և Ուրծի լեռնաշղթաններով։

Ձորի շերտերը երկրաբանական վաղ անցյալում ձևավորված ապարաշերտերն են։ Տեղանքում առկա ապարաշերտերը ունեն բաց կտրվածքներ, որը հնարավորություն է տալիս երկրաբաններին կատարել համապատասխան ուսումնասիրություններ և պարզել դրանց տարիքը։ Հատկապես շատ բարենպաստ պայմաններ կան կենսաշերտագրական մեթոդը կիրառելու համար, քանզի հեշտությամբ հնարավոր է պարզել ապարաշերտերում առկա բրածո մնացորդները, և որոշել դրանց առաջացման ժամանակահատվածը։

Ճամփորդություններ, Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*