Դեղաբույսերի սերմնացան Սասնալանջում

Այսօր ըստ Շողիկ Պողոսյանի նախագծի Սասնալանջի որոշ տարածքներում գինեգործության բաժնի սովորողները Արտակ Ռշտունու, Շողիկ Պողոսյանի հետ միասին  ցանեցին դեղաբույսային երիցուկի սերմեր(սերմնացան)    և Էշոլցիա, որը մեզ նվիրել է բարեկամ, դեղաբույսերի գիտակ Տիգրան Խաչատրյանը. (սերմերն ունեն բազմաթիվ օգտակար և բուժիչ հատկություններ, բերված են Ռուսաստանից, քանի որ այս տեսակը Հայաստանում չկա): Աշնանացանին նախատեսել ենք նաև ռուդբեկիա և գայլարդիա տեսակների սերմնացան։

Արդյունքում կհավաքվի ցանված բույսերի սերմերը, հետագայում ցանելու և ստանալու դեղաբույսային երիցուկի մեծ տարածքներ՝ հիմնելով արտադրություն:

«Վայրի բույսեր »  ՍՊԸ -ի տնօրեն Տիգրան Խաչատրյանի հետ առաջին հանդիպման և պայամանավորվածության մասին մանրամասները կարող եք կարդալ բլոգում։

Նկարաշար՝

Այգեգործների ակումբ

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*