Նախաձեռնություն

Ողջո՜ւյն, սիրելի՛ ընթերցող:

Ես Էլյա Սահակյանն եմ։ Կրթահամալիրում դասավանդում եմ հայոց պատմություն, հասարակագիտություն և զբոսաշրջության ռեսուրսներ դասընթացները։

Կրթական գործունեությունից բացի պատրաստում եմ թխվածքաբլիթներ։ Այս օրերին շատերն են փորձում իրենց գործը, շնորհը, ժամանակն ու ռեսուրսը ծառայեցնել ի շահ հայրենիքի։

Մենք ևս անմասն չմնացինք։
Նպատակն է ներդրում ունենալ հայրենիքի թիկունքում կատարվող աշխատանքներում, բարձրացնել հայրենատիրության զգացումն ու ձեռք բերել վաճառքային հմտություններ, զարգացնել նկարչական հմտությունները։

Միջոց՝ մեր ձեռքի աշխատանքով նկարել դարչին-կոճապղպեղով թխվածքաբլիթների վրա, վաճառել և ամբողջ գումարը փոխանցել Հայաստան Համահայկական Հիմնադրամին։

Գրում, ներկայացնում է Էլյա Սահակյանը:

Հանրային կյանք

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*