Ուսումնական ցուցադրություն-տոնավաճառ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ուսումնական ցուցադրություն-տոնավաճառ

Նոյեմբերի 9-28

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն, նախագծային ուսուցման ստուգատեսի շրջանում կրթահամալիրի Քոլեջի ուսանողների, դասավանդողների, դաստիարակների, նախակրթարանի սաների կողմից ստեղծվող աշխատանքները կներկայացվեն  ցուցադրություն-տոնավաճառի, որի հասույթը կտրամադրվի Արցախ պետությանը, Արցախցի երեխաներին:

Ցուցադրություն-տոնավաճառը բաց է:
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 11-28

Տոնավաճառի բացումը՝ նոյեմբերի 12
Տոնավաճառին ներկայացվող իրերի ցանկում դուք կարող եք ձեռք բերել՝

  • Կրթահամալիրի Հնձանում ծնունդ առած գինին
  • Կավե կիրառական և  դեկորատիվ սպասք
  • Կավե զարդեր
  • Կտորե նկարազարդ պայուսակներ
  • Կրթահամալիրի Բուսաբուծության լաբորատորիայում ստեղծված ծաղիկներ, սերմեր
  • Կրթահամալիրի Ձեռագործների ակումբի անդամների ստեղծած գործքեր
  • Նախակրթարանի սաների, ուսանողների ձեռքով թխված անուշեղեն

 

Պատասխանատու՝ Կրթահամալիրի Քոլեջ

 

Հանրային կյանք, Սեբաստացու օրեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*